Ի պատասխան Պոլիտեխնիկի դասախոս Աշոտ Հովսեփյանի բաց նամակի և մամուլում տեղ գտած հրապարակումների

Ի պատասխան Պոլիտեխնիկի դասախոս Աշոտ Հովսեփյանի բաց նամակի և մամուլում տեղ գտած հրապարակումների

Սույն թվականի մայիսի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Աշոտ Հովսեփյանի բաց նամակի կապակցությամբ տրվել է պաշտոնական սպառիչ պարզաբանում, ցավոք, որոշ լրատվամիջոցներ շարունակում են թեմայի շահարկումը տարաբնույթ մեկնաբանություններով, որը ստիպում է կրկին հայտարարել, որ Ա.Հովսեփյանի՝ «այսպես կոչված» աշխատանքից ազատման հարցը ընդհանրապես չի քննարկվել: Առավել ևս, որ համալսարանում նոր ուսումնական տարվա բեռնվածքները դեռևս բաշխված չեն: Ի դեպ, նրա համար ամբիոնում նախատեսված է համապատասխան ուսումնական բեռնվածք: