Մայիսի ինը՝ սխրագործությունների և խիզախումի խորհրդանշական օր

Մայիսի ինը՝ սխրագործությունների և խիզախումի խորհրդանշական օր

Մայիսի ինը՝ հաղթանակի և խաղաղության տոն: 77 տարի առաջ այս օրը մարդկությունը հաղթեց ֆաշիզմին։ Մեծ հայրենականում ծանրակշիռ մասնակցություն ունեցավ Խորհրդային Հայաստանը։ Իսկ 30 տարի առաջ՝ 1992-ի մայիսի 9-ին, ազատագրվեց հայոց հինավուրց Շուշին, հիմնադրվեց Արցախի Պաշտպանության բանակը:

Վաղ առավոտից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ռեկտոր Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ, ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին համալսարանի տարածքում տեղադրված Մեծ Հայրենականում և Արցախյան գոյամարտում անմահացած հայորդիների հուշակոթողների մոտ: