Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց Magna Charta 2020 «Համալսարանների սկզբունքների, արժեքների և պատասխանատվության վերաբերյալ» առցանց աշխատաժողովին

Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց Magna Charta 2020 «Համալսարանների սկզբունքների, արժեքների և պատասխանատվության վերաբերյալ» առցանց աշխատաժողովին

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Համալսարանների պատասխանատվությունը հասարակության առջև» խորագրով առցանց աշխատաժողովը, որի նպատակը նոր փաստաթղթի հիմնական դրույթների վերաբերյալ քննարկումն ու 2020թ․ հունիսին մեկնարկված Magna Charta 2020 (MCU 2020) «Համալսարանների սկզբունքների, արժեքների և պատասխանատվության վերաբերյալ» աշխատաժողովների շարքի տրամաբանական շարունակությունն էր։

Աշխատաժողովին մասնակցեցին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը և Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ, պետի տեղակալ Անի Մամիկոնյանը:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան փորձագիտական  քննարկումներ հասարակության առջև համալսարանների ունեցած սոցիալական պատասխանատվության վերաբերյալ, որն էլ հանդիսանում է նոր Magna Charta 2020-ի առաջնային սկզբունքներից մեկը, ըստ որի համալսարանները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը՝ մասնակցելով և արձագանքելով այն մարտահրավերներին և ձգտումներին, որն ունի հասարակությունը և որին նրանք ծառայում են հանուն բարօրության և կայունության:

Magna Charta Universitatum-ը փաստաթուղթ է, որն 1988 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Բոլոնիայի համալսարանի 900-ամյակին ստորագրել են 388 ռեկտորներ և բուհերի ղեկավարներ ամբողջ Եվրոպայից և դրա սահմաններից դուրս: Այն պարունակում է ակադեմիական ազատության և ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքներ, հանդիսանալով ուղեցույց ապագայում բուհերի արդյունավետ կառավարման և ինքնաընկալման համար: