Շինությունների էլեկտրամատակարարման քոմփյութերային նախագծում

Գլխավոր / Շինությունների էլեկտրամատակարարման քոմփյութերային նախագծում

Ներկայումս տեխնոլոգիաների զարգացման արդյունքում բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի էլեկտրական սարքավորումների ցանկն ընդլայնվում է, ինչի հետևանքով մեկ շինությունում կարող են հատվել երկու կամ երեք ենթակառուցվածքային ենթահամակարգերը: Նման շինությունների Էլեկտրամատակարարման համակարգի անվտանգությունը, գործառնական համապատասխանությունն առկա նորմերին և ստանդարտներին հնարավոր է ապահովել ավտոմատացված նախագծման միջոցով: Հաշվի առնելով ՀՀ-ում տարբեր նշանակության շենքերի և շինությունների աճող ծավալները առավել կարևորվում է էլեկտրամատակարարմանը ներկայացվող նորմատիվ փաստաթղթերին, ստանդարտներին և ժամանակակից գործիքամիջոցներին տիրապետող բարձրորակ մասնագետների պատրաստումը: 

Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հասարակության և գործատուների պահանջներին համապատասխան բակալավրիատի բարձր որակավորում ունեցող շրջանավարտներ, ովքեր ունեն հիմնարար և կիրառական գիտելիքներ, հմտություններ և ունակություններ` լուծելու շենքերի և շինությունների էլեկտրամատակարարման ավտոմատացված նախագծման ինժեներական խնդիրները, դրանով իսկ նպաստելով ոլորտի կայուն բարձր տեխնոլոգիական զարգացմանը: 

Շրջանավարտները ձեռք են բերում հետևյալ  կոմպետենցիաները. 

  • կիրառել մաթեմատիկայի, բնական գիտությունների, էլեկտրատեխնիկայի և ճարտարագիտության գիտելիքներն ու մեթոդները տարբեր նշանակության շենքերի և շինությունների էլեկտրամատակարարման նախագծման խնդիրների լուծման համար, 
  • պլանավորել և կատարել շինությունների էլեկտրամատակարարման համակարգերի նախագծման տվյալների հավաքագրում և վերլուծություն, 
  • ընտրել էլեկտրամատակարարման համակարգերի բնորոշ նախագծային լուծումներ,  
  • կատարել էլեկտրական սարքավորումների, լուսավորման և ուժային կայանքների պաշտպանության սարքերի, մալուխների տնտեսապես իրագործելի պարամետրերի ընտրություն՝ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, 
  • կիրառել մոդելավորման, մասնագիտական քոմփյութերային  փաթեթներ, օպտիմալ որոշումների ընդունման մեթոդներ էլեկտրամատակարարման տնտեսության մասնագիտական ​​խնդիրների լուծման համար:  
  • կիրառել նորմատիվ փաստաթղթերը էլեկտրամատակարարման համակարգի և նրա բաղադրիչների նախագծման համար: 
  • կազմել որոշումների և ձեռք բերված արդյունքների մասին հաշվետվություն,  

Շրջանավարտները կարող են իրականացնել հետևյալ մասնագիտական գործունեությունը. 

  •  նախագծակոնստրուկտորական, 
  • տեխնոլոգիական, 
  • կազմակերպչակառավարչական, 
  • հետազոտական, 
  • տեղակայման և կարգավորման, 
  • շահագործման և սպասարկման: 

Շինությունների էլեկտրամատակարարման քոմփյութերային նախագծում կրթական ծրագրերով սովորողների արտադրական և նախաավարտական պրակտիկաները կանցակացվեն ներքոնշյալ կազմակերպություններում՝ 

  • «ԴԻ Օհմ Էներջի» ՍՊԸ, 
  • «Թրաենգլ» ՍՊԸ, 
  • «Տ-Քնսթրաքշեն » ՓԲԸ, 
  • «ՎՈԼԻՈՍ» նախագծային ինստիտուտ, 
  • «Էկրա Կովկաս» ՍՊԸ: