Ինքնակառավարվող մարմիններ

Գլխավոր / Կառուցվածք / Աշխատակազմ / Ինքնակառավարվող մարմիններ

Արհեստակցական կազմակերպության նպատակներն են՝

ա) ներկայացնել և պաշտպանել աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապ­ված սոցիալական ու այլ շահերը և իրավունքները Գործատուի և (կամ) երրորդ անձի առջև. սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատողների և Գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում,

բ) Գործատուի առաջարկությամբ մասնակցել ուսումնական, ուսումնա-արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը,

գ) Գործատուին ներկայացնել առաջարկություններ` պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատանքային բեռնվածքի կազմման, ուսումնական գործընթացի արդյունավետության, աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, ուսումնա-արտադրական և փորձագիտական աշխատանքների կազմակերպման, արտադրական նորմերի վերանայման, նո­րա­րա­րու­թյուն­նե­րի ներդրման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ,

դ) համագործակցել Գործատուին Կազմակերպության ան­դա­մի պարգևատրման և խրախուսման հարցերում,

ե) Գործատուի ներկայացմամբ քննարկել աշխատանքային կարգապահության խախ­տում թույլ տված արհեստակցական կազմակերպության անդամի հարցը:

Նախագահ՝

 

 

 

Ուսանողական խորհրդի աշխտասենյակներ՝

  • Նախագահի աշխատասենյակ 5-րդ մասնաշենք 2-րդ հարկ
  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Ուսանողական խորհուրդ 5-րդ մասնաշենք 6-րդ հարկ
  • Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Ուսանողական խորհուրդ 2-րդ մասնաշենք 1-ին հարկ
  • Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի Ուսանողական խորհուրդ 9-րդ մասնաշենք 3-րդ հարկ
  • Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ 9-րդ մասնաշենք 3-րդ հարկ
  • Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Ուսանողական խորհուրդ 1-ին մասնաշենք 4-րդ հարկ