Մարինկա Քաջիկի Բաղդասարյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 1-ին Երևանում: Ավարտել է Ն. Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը: 1982 թվականին ավարտել է Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1982 թվականին Ավտոմատիկայի տարրերի և սարքերի պետական կոնստրուկտորական բյուրոյում՝ որպես ճարտարագետ-կոնստրուկտոր:
1992-2001 թվականներին աշխատել է Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի «Էլեկտրական ապարատներ» ամբիոնում՝ որպես ասիստենտ, դոցենտ:
2002-2006 թվականներին՝ Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնում՝ որպես դոցենտ, պրոֆեսոր:
2006 թվականից առ այսօր՝ «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ:
2008 թվականին՝ «Էլեկտրամեխանիկա և էլեկտրառադիոնյութեր» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար:
2015 թվականից առ այսօր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր:
2005 թվականից առ այսօր ՀԱՊՀ-ում կազմակերպվող տարեկան գիտաժողովների «Էլեկտրատեխնիկա-էլեկտրաէներգետիկա» բաժանմունքի համանախագահ և նախագահ է:
2006 թվականից առ այսօր՝ ՀԱՊՀ Գիտխորհրդի անդամ:
2006թ. դեկտեմբերից մինչև օրս ՀԱՊՀ «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ,
2006-2010 թվականներին՝ ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ:
2005-2010 թվականներին՝ ՀՊՃՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 038 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, նախագահի տեղակալ:
2007 թվականից առ այսօր՝ համալսարանի Գիտական խորհրդի Գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ:
2011 թվականից առ այսօր՝ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետ:
2011 թվականից՝ ՀԱՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Էլեկտրատեխնիկա» 038 մասնագիտական խորհրդի նախագահ:
2012 թվականից՝ «Էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և ավտոմատացման միջոցներ» ոլորտային հանձնաժողովի անդամ:
2012 թվականից առ այսօր՝ ՀԱՊՀ Բանբեր, «Էլեկտրատեխնիկա և էներգետիկա» սերիայի գլխավոր խմբագիր:
2013 թվականից՝ ՀԱՊՀ «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրակազմի անդամ:
«Проектирование и технология электронных средств» համառուսաստանյան գիտատեխնիկական ամսագրի խմբագրակազմի անդամ:
Asian Journal of Applied Science and Technology (AJAST) ամսագրի խմբագրակազմի անդամ:
1995 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում (ՀՊՃՀ):
2002 թվականին՝ դոցենտի գիտական կոչում (ԲՈՀ):
2004 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:
2003 թվականին արժանացել է ՀՊՃՀ վաստակագրի:
2008 թվականին` ՀՀ Նախագահի շնորհակալագրի:
2010 թվականին՝ ՀՊՃՀ ոսկե հուշամեդալի:
2013 թվականին կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի:
2014 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրի:
2005 թվականին՝ «ՀՊՃՀ լավագույն մենագրություն» մրցույթում՝ 2-րդ կարգի մրցանակի:
2014 թվականին ճանաչվել է ՀՀ ԳՊԿ-ի կողմից կազմակերպված «Արդյունավետ գիտաշխատող-2014» մրցույթի հաղթող:
3 տպագիր մենագրության (առանց համահեղինակների), 138 գիտական հոդվածների, 14 գյուտի արտոնագրի, 7 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է: