«Բիզնես վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիր

«Բիզնես վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիր

2019-2020 ուս․ տարվա համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է «Բիզնես վարչարարություն» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի (Executive MBA) ընդունելությունը «Ինովացիոն տեխնոլոգիաներ և ՏՏ» ուղղությամբ:

Կրթական ծրագրին դիմել կարող են այն անձիք, ովքեր բավարարում են հետևյալ պայմաններին՝

  • Բակալավրի որակավորման առկայություն
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է՝

  1. դիմում համալսարանի ռեկտորի անունով,
  2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակը և պատճենը,
  3. Ինքնակենսագրություն (CV)
  4. 4 լուսանկար (3×4սմ),
  5. անձնագիր (բնօրինակ և պատճեն),
  6. փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Օտարերկրյա, Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է  նույն պայմաններով՝ ընդհանուր հիմունքներով:

Օտարերկրյա, Հայաստանի ոչ ռեզիդենտ քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳՆ-ի կողմից սահմանված ընդունելության կարգի:

Հայերենի բավարար իմացությունը պարտադիր է:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2019/2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

Դասիչը (ծածկագիրը) Բուհը, մասնագիտությունը, մասնագիտության կրթական ծրագիրը ՎՃ Ուսման վարձի չափը Բակալավրատի շրջանավարտության մասնագիտությունները/մասնագիտացումները
041802.00.7 Բիզնես վարչարարություն 15
041802.01.7 Բիզնես վարչարարություն 15 1 850 000 Բակալավրատի շրջանավարտության բոլոր մասնագիտությունները/մասնագիտացումները

 

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
  2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,

Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների:

Մասնագիտական ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարել 010565375 հեռախոսահամարով  կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին
Գործերն ընդունվում են՝ ՀԱՊՀ ընդունող հանձնաժողով՝ ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք 1-ին հարկ