Ռեկտոր Գոռ Վարդանյանը ծանոթացել է «Գծագրություն» առարկայի ներբուհական քննության ընթացքին

Ռեկտոր Գոռ Վարդանյանը ծանոթացել է «Գծագրություն» առարկայի ներբուհական քննության ընթացքին

Հուլիսի 2-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել է ներբուհական քննությունները։

Դիմորդները ներբուհական քննություններ են հանձնելու «Գծագրություն», «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից։

ՀԱՊՀ Ռեկտոր Գ. Վարդանյանը, այսօր այցելել է «Գծագրություն» առարկայից ներբուհական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթացել քննության ընթացքին:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կարապետ Կոգարովը հայտնեց, որ հուլիսի 2-ին «Գծագրություն» առարկայի ներբուհական քննությանը մասնակցում էր 53 դիմորդ, իսկ Հուլիսի 4-ին «Գծանկար» առարկայի ներբուհական քննությանը կմասնակցի 62, հուլիսի 6-ին «Կոմպոզիցիա» առարկայի քննությանը 56 դիմորդ։