Ուսումնական գործունեություն

Գլխավոր / Կառուցվածք / Աշխատակազմ / Ուսումնական գործունեություն

Տեղակալներ՝

 

Գեղամ Սարգսի Կարոյան

Գեղամ Սարգսի Կարոյան

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ

 

Ինստիտուտի մասին՝

 

 

Ինստիտուտի մասին՝

Ինստիտուտի մասին՝

Ինստիտուտի մասին՝

Դեկան՝

 

Տեղակալ՝

 

 

Ֆակուլտետի մասին՝

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը ստեղծվել է 2013թ. Համահամալսարանական «Ֆիզիկա» ամբիոնի և Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի միացման արդյունքում: Վերջինի սկզբնավորման հիմքն է Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը, որը ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի բացման տարիներին` 1934 թվականներին: Շուրջ քառասուն տարի ամբիոնը ղեկավարել է Հայաստանի Գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ Վրույր Խաչատուրի Թորգոմյանը: Ուսանողների աճին զուգընթաց 1966 թ. ստեղծվել է Կիրառական մաթեմատիկայի ամբիոնը, որի առաջին վարիչը եղել է դոցենտ Գոհար Համազասպի Համբարձումյանը, իսկ հետագայում` 1969-1992 թթ. – պրոֆեսոր Նազարեթ Երվանդի Թովմասյանը: 1975-1977 թթ. Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը ղեկավարել են դոցենտ Ռաֆայել Արտաշեսի Շիրիկյանը և պրոֆեսոր Արտավազդ Մելքոնի Մխիթարյանը, իսկ 1977-1992 թթ.`պրոֆեսոր Վանիկ Սուրենի Զաքարյանը:

Նոր մասնագիտությունների բացման հետևանքով 1983 թ ստեղծվեց «Բարձրագույն մաթեմատիկա -3» նոր ամբիոնը, վարիչ` պրոֆեսոր Ռազմիկ Միհրանի Բարսեղյան: 1991-1992 թթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցան որակական փոփոխություններ: Ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 1992 թ. ներդրվեց մասնագետների պատրաստման նոր եռաստիճան համակարգ և բոլոր երեք ամբիոնները միացվեցին Մաթեմատիկայի դեպարտամենտի կազմում՝  ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի ղեկավարությամբ: Դեպարտամենտը 2009 թ. սեպտեմբերի 18-ին վերակազմավորվել է՝ որպես Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Համահամալսարանական «Ֆիզիկա» ամբիոնը ստեղծվել է նախկին երեք ֆիզիկայի ամբիոնների միացման արդյունքում, որի վարիչն է պրոֆեսոր Ա. Խաչատրյանը:

Այժմ ֆակուլտետի կազմում գործում է երեք ամբիոն. Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոն՝ վարիչ ֆ.մ.գ.թ. դոցենտ Հ. Մ. Խոսրովյան, ֆիզիկայի ամբիոն՝ վարիչ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան, Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոն՝ վարիչ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ա. Հ. Բաբայան: Ֆակուլտետն ապահովում է ՀԱՊՀ-ի բոլոր կրթական օղակներում մաթեմատիկայի և ֆիզիկայի ընդհանուր և հատուկ դասընթացների դասավանդումը: Ուսուցման ծրագրերը հնարավոր չափով հարմարեցված են տարբեր ֆակուլտետների մասնագիտական պահանջներին:

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը բոլոր կրթական աստիճաններով պատրաստում է մասնագետներ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, պատրաստում է ճարտա­րագետ մաթեմատիկոսներ՝ կիրառական և տնտեսագիտական խնդիրների մաթեմատիկական ներկայացման, մշակման և ԷՀՄ-ների կիրառությամբ նրանց լուծման ոլորտներում: Միայն բակալավրի կրթական աստիճանով պատրաստում է մասնագետներ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ:

Ֆակուլտետի ուսանողների թվաքանակն է բակալավրական ծրագրով` 149, մագիստրական ծրագրով` 16: Հիմնական գործընկեր կազմակերպություններն են ՀՀ ԳԱԱ Ավտոմատիկայի և ինֆորմատիկայի պրոբլեմների, Մաթեմատիկայի, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների  ինստիտուտները, Չափագիտության ազգային ինստիտուտը, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ մաթեմատիկայի և ֆիզիկայի տարբեր բնագավառներում:

Ֆակուլտետն ապահովված է ժամանակակից համակարգիչներով, ունի համացանցին միացված հատուկ լսարաններ և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել նաև on-line  ուսուցում: Աշխատում է բարձրաստիճան դասախոսական կազմ՝ ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետներ պատրաստելու համար: Մեր շրջանավարտները ապահովված են ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառում ամենաժամանակակից գիտելիքներով: Լավագույւն հեռանկարներ ունեն աշխատելու պահանջարկ վայելող այնպիսի  ոլորտներում, ինչպիսիք են գիտական, արտադրական, սոցիալ-տնտեսական և հասարակական ցանկացած համակարգ, որտեղ ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման նպատակներով կիրառվում են կիրառական մաթեմատիկայի ժամանակակից մեթոդները

 

Դեկան՝

 

Տեղակալ՝

 

 

Ֆակուլտետի մասին՝

Հայաստանի Հանրապետության տնտեսության և հատկապես արդյունաբերության առկա իրողություններից բխող բարձրորակ ինժեներ-տնտեսագետների պատրաստման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ելնելով` ս.թ. հունիսի 8-ին «Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալսարանում ձևավորվել է նոր կառույց` Ինժեներեական տնտեսա­գիտու­թյան և կառավարման ֆակուլտետը:

Ֆակուլտետի տեսլականի հիմքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն (ըստ ոլորտների)» և «Կառավարում» մասնա­գիտու­թյուններն են, որոնք հայտնի են դասավանդման իրենց ուրույն ոճով ու մոտեցմամբ, գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով: Դրանք ինտեգրում են տնտե­սության տարբեր ոլորտների ինժեներական, բնական ու հասարակական գիտություն­ների արդյունքները, որոնք ներդրվում են հանրապետության և նրա սոցիալական կյանքի տարբեր առարկայական ոլորտներում: Այս ոլորտի մասնագետները նպաստում են հանրա­պե­տության տնտեսության այսօրվա և վաղվա մարտահրավերների լուծմանը:

Ֆակուլտետի առաքելությունը արդյունաբերության և տնտեսության տարբեր ոլորտներում բարձրորակ և սոցիալապես պատասխանատու ինժեներ-տնտեսագետների, կառավարման մասնագետների պատրաստումն է, ինչպես նաև հանրապետության հա­սարակական կյանքի, տնտեսության և տեխնոլոգիաների միջավայրերում նորարարական գաղափարների մշակումն ու ներդրումը:

Հիմնական շեշտադրումներն են.

  • Ֆակուլտետի հետազոտությունների առանցքը միջոլորտային, միջա­ռարկայական և նոր տեխնոլոգիաներին ուղղվածությունն է: Հետազոտական պորտֆոլիոն նշված ոլորտների հավասարակշռված միասնությունն է` ներառելու և ընդլայնելու համար սովորողների գիտելիքների բազան, ինչպես նաև կիրառական և նպատակամետ հետազոտություններն են` կողմնո­րոշ­ված ոլորտային ընկերությունների փաստացի հիմնախնդիրների լուծմանը:
  • Ֆակուլտետն առաջարկում է բարձրակարգ ուսումնական ծրագրեր` դասա­վանդման նորարարական մեթոդների և նոր տեխնոլոգիաների օգտագործ­մամբ: Ուսման բովանդակության և հրատապ հետազոտությունների արդ­յունքների կորելյացիան ենթադրում է մաթեմատիկական-վերլուծական մո­տեցումների շեշտադրում:
  • Օգտագործելով բոլոր շահառու կողմերի առկա հնարավորությունները` կխրախուսվի փոխգործակցությունը պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի միջև` նպաստելու համար ֆա­կուլ­տետի հետագա զարգացմանը: Ֆակուլտետում կստեղծվի աշ­խատանքային և ուսումնական խթանող մթնոլորտ, կձևավորվի ուրույն կոր­պորատիվ մշակույթ:

Արժեքներ. Ֆակուլտետի տեսլականը և առաքելությունը պետք է աջակցվեն նրա դա­սախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների կողմից և հիմք հան­դիսանան համատեղ ստեղծագործական ու արդյունավետ գործունեության համար:

Ներառական. Գնահատելով բոլոր շահագրգիռ կողմերի հնարավությունները` ձգտել նրանց ակտիվ ներգրավմանը որոշումների կայացման գործընթացում:

Նորարարական. Խրախուսել շարունակական նորարարությունները հետա­զո­տու­թյունների և ուսուցման ոլորտներում, ստեղծել և ապահովել հետազոտական ու դասավանդման բարենպաստ միջավայր, աջակցել ֆակուլտետի յուրաքանչյուր անդամին իր անհատական ներուժի իրագործման և նորարարական գաղափարների զարգացման գործում:

Միջառարկայական. Նպատակադիր հետազոտական գլոբալ հարցերին պա­տասխանելու համար կընդլայնվի միջառարկայական, միջոլորտային համագոր­ծակցու­թյունը, կհստակեցվեն հետազոտության և ուսուցման ընթացքում միջառարկայական սահմանները, կխթանվի նորերի ձևավորումը:

Ընդհանրացում. Հետևել հետազոտական, նորարարական և ուսուցման ազգային և միջազգային զարգացումներին: Գործունեության ընթացքում առաջնորդվել հուսալի­ության, անաչառության, հարգանքի, հաշվետվողականության և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության սկզբունքներով:

Այսօր ֆակուլտետն առկա և հեռակա ուսուցման ձևերով ուսուցում է իրականացնում Տնտեսագիտություն և  Կառավարում մասնագիտական կրթության բարձրագույն՝ բակալավրի և մագիստրոսի, ինչպես նաև հետբուհական՝ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով:

Բիզնես Վարչարարության մասնագիտությամբ միայն  մագիստրոսի կրթական ծրագրով:

Բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով ինստիտուտում ներկայումս ուսուցումն իրականացվում է՝ ըստ հետևյալ մասնագիտությունների և որակավորումների`

  • Տնտեսագիտություն (կրթական ծրագրեր Տնտեսագիտություն ՏՏ, Կապի, Էներգետիկայի, Տրանսպորտի, Մեքենաշինության և Լեռնամետալուրգիայի ճյուղերում)՝ տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,
  • Կառավարում (կրթական ծրագրեր Կառավարում (ըստ ոլորտների, Բիզնեսի թվայնացում, Նախագծերի կառավարում) և Լոգիստիկա)՝ կառավարման բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,
  • Կառավարում (կրթական ծրագիր Արդյունաբերական և համակարգային ինժեներություն) մագիստորսի որակավորմամբ,
  • Բիզնես վարչարարություն (Կրթական ծրագիր Բիզնես վարչարարությունը ՏՏ և ինովացիոն ոլորտում)՝ բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորում:

Ֆակուլտետում ներկայումս սովորում են 462 ուսանողներ, 389-ը` բակալավրի, 73-ը` մագիստրոսի և ասպիրանի կրթական ծրագրով:

Ֆակուլտետը գիտական և կրթական լայն կապեր ունի Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի և այլ երկրների տարբեր համալսարանների և ընկերությունների հետ:

Լավագույն ուսանողներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկա անցնելու կամ ուսումը շարունակելու արտասահմանյան երկրներում` մասնագիտական փորձառություն և գիտական աստիճաններ ստանալու համար:

Ֆակուլտետում դասավանդում են դասավանդում են 2 պրոֆեսորներ, 31 դոցենտներ, 7 ասիստենտներ, 15 դասախոսներ: Ֆակուլտետում այսօր աշխատում են գիտության 2 դոկտորներ և 32 թեկնածուներ:

 

Կենտրոնի տնօրեն՝

 

 

Կենտրոնի մասին՝

Ամբիոնի վարիչ՝

 

Ամբիոնի մասին՝

Հասարակական գիտությունների ամբիոնը ձևավորվել է 1931թ․-ին: Ուշագրավ է, որ ինստիտուտի առաջին 10 ամբիոններից /1931թ․ ուս․ տարի/  2-ը հասարակական գիտությունների  առարկաների  գծով էին՝ փիլիսոփայություն և քաղաքատնտեսություն: Ամբիոնը իր գոյության ընթացքում ժամանակի պահանջներին համահունչ ենթարկվել է ձևափոխումերի: Երրորդ Հանրապետության ձևավորմանը զուգընթաց այն բովանդակային լուրջ  վերափոխության ենթարկվեց:

Ամբիոնը մեծ դերակատարություն ունի երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձևավորման ու ամրապնդման, նրա ինքնության ձևավորման գործում:

Հասարակական գիտությունների ամբիոնում  աշխատում են 19 դասախոսներ /12-ը՝ պայմանագրով, 1-ը՝ ներքին, 6-ը՝ արտաքին համատեղությամբ/ այդ թվում  8-ը՝ գիտության թեկնածուներ, 1-ը՝ ասիստենտ, 10-ը՝ դասախոսներ:

Ամբիոնը իրականացնում է դասընթացներ կրթական հետևյալ աստիճաններում՝

Միջին մասնագիտական /քոլեջ/  – Իրավունքի հիմունքներ, հասարակագիտություն, վարվելակերպի  հիմունքներ, հոգեբանություն, հայոց պատմություն, պատմություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, կառավարման համակարգի փաստաթղթ. գործ․ կազմ. առանձնահատկությունները, ընդհանուր աշխատանքային հմտություններ, Փաստաթղթաշրջանառության կազմակերպում, մասնագիտական գործունեության իրավական հիմունքներ, ՆԶՊ /նախն․ զին․ պատ․/, տնտեսագիտության հիմունքներ, արտադրության կազմակերպում, կազմակերպության մարքեթինգային գործունեություն:

Բակալավրիատ Հայոց պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, էկոլոգիական իրավունք, ընդհանուր տնտեսագիտություն, տնտեսագիտություն 2, 3, միկրոտնտեսագիտություն, տնտեսագիտական ուսմունքների պատմություն:

ՄագիստրատուրաԳիտության պատմությունը, մեթոդաբանությունը և արդի հիմնախնդիրները:

ԱսպիրանտուրաՄանկավարժություն և հոգեբանություն, հեղինակային իրավունք և պատենտավորում:

ՕՔՈՒԲ /օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք/ – Հայոց պատմություն, փիլիսոփայություն, ընդհանուր տնտեսագիտություն:

Բոլոր դասընթացները ապահովված են առարկայական ծրագրերով /Հայոց պատմություն, քաղաքագիտություն և փիլիսոփայությունը՝ երկլեզու/ և ուսումնամեթոդական գրականությամբ:

Գիտական գործունեություն – հասարակական գիտությունների ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են ներբուհական, հանրապետական, միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես գալիս հրապարակումներով, զեկուցումներով:

Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են․

  • Պատմագիտության հարցեր
  • Փիլիսոփայական հարցեր
  • Քաղաքագիտական վերլուծություններ:

Մեթոդական-կազմակերպչական – դասախոսները  մասնակցում են վերապատ-րաստման գործընթացներին: Ամբիոնի կողմից կազմակերպվում են արտալսարանային միջոցառումներ: Ամբիոնը մասնակցում է ինչպես ներբուհական, այնպես էլ  այլ բուհերի մեթոդական-կազմակերպական գործընթացներին:

Հասարակական գիտությունների ամբիոնը ունի մասնագիտական մեկ լսարան, որը հագեցված է հարուստ  գրականությամբ և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Այստեղ կազմակերպվում են մրցույթներ, թեմատիկ կինոդիտումներ, ուսանողները ներկայացնում են զեկույցներ և այլն:

Տնօրեն՝

 

Գրադարանի մասին՝

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտատեխնիկական գրադարանը տեղեկատվական, մշակութային, հոգևոր և ինտելեկտուալ շփման առաջատար կենտրոն է, որն ունի ավելի քան 89 տարվա պատմություն։

Գրադարանի գործունեության նպատակն է համալսարանի գիտական և կրթական գործունեության տեղեկատվական ապահովումը, գիտելիքների տարածումը, օգտ­վողների լայն շրջանակին ինֆորմացիայի օպերատիվ հասանելիության ի­րա­­կանացումը, տեղեկատվական ռեսուրսների վերաբերյալ տարաբնույթ ծառայություն­ների մա­տուցումը։

Գրադարանում կիրառվում է Koha ավտոմատացված գրադարանային տեղեկատվական համակարգը։ Էլեկտրոնային քարտարանը ներառում է Գրադարանի ուսումնական և գիտական գրականության, պարբերականների, ատենախոսությունների և սեղմագրերի, մատենագիտության ֆոնդերը: Էլեկտրոնային քարտարանը  հնարավորություն է տալիս իրականացնել տեղեկատվության փնտրում` գրառումների բոլոր տարրերով (հեղինակ, վերնագիր, տարեթիվ, ISBN և այլն), գրանցել թղթային տարբերակի պատվեր, իսկ առկա էլեկտրոնային տարբերակը ներբեռնել ազատ մուտքի իրավունքով:

Գրադարանում իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթերի առաքման ծառայություն՝ օգտագործելով  գրադարանային ֆոնդը, համաշխարհային գիտական շտեմարանները՝ Springer, eLibrary և այլն։ Ինչպես նաև տրվում է վերլուծական տեղեկատվություն Web of Science և РИНЦ մատենագի­տա­կան վերլուծական բազաների ռեսուրսներից:

Պարբերականների բաժանորդագրությունն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով  eLibrary համակարգի միջոցով:

Գրադարանը սերտ համագործակցելով Հայաստանի այլ գրադարաննեի հետ, իր ֆոնդում բացակայող տպագիր և էլեկտրոնային նյութեր, ձեռք է բերում միջգրադարանային աբոնեմենտի միջոցով։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել [email protected] էլ-փոստով:

Կենտրոնի ղեկավար՝

 

Կենտրոնի մասին՝

ՀԱՃԼ-ն (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) հիմնվել է 2013 թ. սեպտեմբերի 2-ին և առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված առաջադեմ փորձարարական կենտրոն է:

ՀԱՃԼ-ն տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով:

ՀԱՃԼ ծրագրի հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը:

ՀԱՃԼ-ի խնդիրներն են՝ ամրապնդել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը՝ ՀԱՊՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավման և համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով:

Վարչության պետ՝

 

Վարչության մասին՝

Ուսումնամեթոդական վարչությունը իրականացնում է ինստիտուտների, ֆակուլտետների, ամբիոնների ուսումնամեթոդական աշխատանքները համակարգելու, ուսումնական գործընթացի առաջընթացը կազմակերպելու և վերահսկելու, լիցենզավորման ստանդարտներին, հավաստագրման պայմաններին և հավատարմագրման ցուցանիշներին համապատասխանությունը վերահսկելու գործառույթներ։

Ուսումնամեթոդական վարչությունն կազմակերպում է ուսումնական գործընթացի երկարաժամկետ և ընթացիկ պլանավորում և վերահսկում դրա առաջընթացը, իրականացնում է ուսումնասիրություններ ուղղված ուսումնական գործընթացի բարելավմանը:

Վարչության գործառույթները ձևավորվում են համալսարանում ընդունված ուսումնական, կազմակերպչական և գիտամեթոդական աշխատանքի ուղղություններին համա­պա­տասխան:

Բաժիններ՝

Ուսումնական գործընթացի և մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին․

 

Վերլուծությունների և հաշվետվությունների կազմման բաժին․