Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը ծնվել է 1952 թվականին Ջավախքում: 1968 թվականն ավարտել է Երևանի թիվ 104 դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1980 թվականին՝ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան...
Կապի համակարգերի ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Ամբիոնի մասին
«Կապի համակարգեր» ամբիոնը (1976-2007թ.թ. «Ռադիոտեխնիկայի և կապի հիմունքների» ամբիոն) ստեղծվել է 1976 թ.: 2007թ.-ին ամբիոնը վերամիավորվել է «Անտենային համակարգեր» բազային ամբիոնի հետ, որը ղեկավարում էր ակադեմիկոս Պարիս Միսակի Հերունին: Նորաստեղծ ամբիոնը անվանվեց «Կապի համակարգեր» ամբիոն:
2016 թ. սկզբին «Կապի համակարգեր» և «Ռադիոսարքավորումների կոնստրուկտավորում և արտադրություն» ամբիոնները միավորվեցին և «Կապի համակարգեր» ամբիոնը 2016 թ.-ց ղեկավարում է տ. գ. դ., պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը:
Բուռն զարգացող կապի ոլորտը Հայաստանի Հանրապետությունում խթանում է ժամանակակից կապի ցանցերի և համակարգերի շարունակական ներդրմանը, շահագործմանը և պահպանմանը: Ներկայիս բազմաբնույթ կապի կազմակերպման և զարգացման պահանջները բավարարելու համար ամբիոնը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտություններով`
- միջին մասնագիտական
կրթական ծրագրով տեխնիկի որակավորմամբ «Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր» մասնագիտությամբ:
- ճարտարագիտության բակալավրի կրթական ծրագրով
«Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտությամբ կրթական ծրագիր` «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» ընտրություններ` ՙՕպտիկական կապ՚, ՙԿապի համակարգեր և ցանցեր՚, ՙՀեռահաղորդակցության համակարգեր՚, ՙԱզդանշանների մշակում՚
- ճարտարագիտության մագիստրոսի կրթական ծրագրով
«Ռադիոտեխնիկա եվ կապ» մասնագիտությամբ կրթական ծրագիր՝ «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում»
- ճարտարագետ-հետազոտողի կրթական ծրագրով հետևյալ մասնագիտություններով`
- «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր»
- «Անտենաներ, գերբարձր հաճախականության սարքավորումներ և
տեխնոլոգիաներ»
Ուսանողները և մագիստրանտները հիմնարար գիտելիքներ են ստանում ժամանակակից օպտիկական կապի համակարգերի, բազմուղի օպտիկական, հեռախոսային, բջջային, արբանյակային կապի ցանցերի, թվային հեռուստատեսային, անտենային համակարգերի աշխատանքային առանձնահատկությունների և նախագծման հիմունքների վերաբերյալ: