Ասպիրանտ-2021
Փաստաթղթերն ընդունվում են՝ ս.թ. հունիսի 7-ից մինչև հունիսի 28-ը
Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննությունները տեղի կունենան սույն թվականի հուլիսի 6-ին ժամը 10:00-ին:
Դիմորդները ՀԱՊՀ ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փասթաթղթերը.
1. դիմում համալսարանի ռեկտորի անունով՝ նշելով ընտրած մասնագիտությունը,
2. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
3. «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը` բալային գնահատմամբ,
4. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից՝ առնվազն 20 էջի սահմաններում,
5. կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի պատճենը, արական սեռի ներկայացուցիչների համար` կցագրման վկայականի պատճենը և չորս գունավոր լուսանկար (3×4 չափի),
6. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Դիմորդների ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգ»-ի համաձայն:
Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ ու հաղթահարել հետևյալ անցումային շեմերը.
- օտար լեզու՝
- անգլերեն – «TOEFL» (iBT)` 46 միավոր «IELTS» ՝ 5,5 միավոր,
- ֆրանսերեն – «TCF»` 200 միավոր,
- գերմաներեն – «on DaF»` 60 միավոր,
- Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ ՝ 25 միավոր:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:
Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը:
Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝
1. մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,
2. բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,
3. հրատարակված գիտական աշխատանքների թիվը,
4. միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):
Անվճար ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, համաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պարտավոր են աշխատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ)` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:
Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ գիտամանկավարժական կադրերի բաժին` ք. Երևան, Տերյան փ., 105 (17 մասնաշենք), հեռ. 58-98-84: