Մագիստրոս-2020
Հեռակաի փաստաթղթերի ընդունելությունը տեղի կունենա սեպտմբերի 10-ից հոկտեմբերի 9-ը (աշխատանքային օրեր), ժամը 18։00-ն ներառյալ
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց
ներդիրների բնօրինակի լուսապատճեն, - երաշխավորագիր,
- լուսանկար (3×4սմ),
- անձնագիր (բնօրինակ և պատճեն),
- փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և պատճեն),
- սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- փաuտաթղթերն առցանց ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: (ՀԱՊՀ հիմնադրամ, Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Տերյան փ․, 105 | «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930004534910100)
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի համաձայն:
Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
1-ին փուլով փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ հունիսի 20-ից մինչև հուլիսի 5-ը 24 ժամ։
1-ին փուլով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), վճարովի և ԲԶ կարգավիճակով ընդունելության տեղերի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել.
– ՀԱՊՀ բակալավրական կրթական ծրագրով շրջանավարտները, համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 2020 թվականի թիվ 67 որոշման,
– ՀԱՊՀ մասնաճյուղերի շրջանավարտները` Երևանյան կրթահամալիրում կամ մասնաճյուղերում, եթե պահպանված է ավարտական ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ՀԱՊՀ Գիտական խորհրդի 2020 թվականի թիվ 67 որոշման պահանջը,
– ՀԱՊՀ Հեռակա ուսուցման ֆակուլտետի և նախորդ տարիների շրջանավարտները:
2-րդ փուլի դիմումների ընդունելությունը շարունակվում է հուլիսի 5-ից օգոստոսի 26-ը ներառյալ 24 ժամ։
2-րդ փուլում դիմորդները մասնակցում են բանակից զորացրվածի (ԲԶ) և վճարովի ընդունելության մրցույթին։
* պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման (անվճար) պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված (ԲԶ) մրցույթին կարող են մասնակցել վերջին 3 տարվա ընթացքում զորացրված դիմորդները։ Հիմք ՀՀ ԿԳՄՍՆ Նախարարի N 01/06.1/12638-20, «27» մայիս 2020 թվականի գրությունը։
Դիմորդը առցանց դիմում-հայտի հետ միասին կցում է՝
1. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակի լուսապատճեն,
2. երաշխավորագիր,
3. լուսանկար (3×4սմ),
4. անձնագիր (բնօրինակ և պատճեն),
5. փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և պատճեն),
6. սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
7. փաuտաթղթերն առցանց ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: (ՀԱՊՀ հիմնադրամ, Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Տերյան փ․, 105 | «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930004534910100)
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի համաձայն:
Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:
Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների: