Դիմորդ-2019
Ընդունելության գործընթացը համալսարանի կարևոր և առանցքային ուղղություններից մեկն է։
Պոլիտեխնիկական համալսարանի կայքի այս բաժնում կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն «Ընդունելության» գործընթացի վերաբերյալ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը այս տարի հայաստանյան համալսարանների մեջ առաջին անգամ ընդունելությունը մեկնարկեց ժամանակակից լուծումներով «Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացմամբ: Կենտրոնը հագեցած է հերթերի կառավարման համակարգով և էլեկտրոնային տերմինալով, նպատակն է ավտոմատացնել Պոլիտեխնիկի դիմորդների ընդունելության գործընթացը:
Ընդունելության կազմակերպման աշխատանքների առանցքում է «Դեպի տեխնոլոգիական հսկա՝ Պոլիտեխնիկ» կարգախոսը, իսկ վերջնական նպատակը` մտածող, ստեղծարար և գիտելիքը արժևորող ուսանող ունենալը։
Ընդունելության կազմակերպման աշխատանքների ամբողջական միջոցառումների կազմակերպման գործում իրենց ակտիվ մասնակցությունը ունեն Ուսանողական խորհուրդը, Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը և «Պոլիտեխնիկ» թիմը։ Կազմակերպչական շրջանի աշխատանքներում ընդգրկված են նաև ՀԱՊՀ Ավագ դպրոցն ու Քոլեջը։
«Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացառիկ գործընկերն ու հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը։