Գիտական հոդվածների միջազգային մրցույթի մասնակցության հրավեր «Օզոնային շերտը և կյանքը Երկրի վրա» թեմայով

Գիտական հոդվածների միջազգային մրցույթի մասնակցության հրավեր «Օզոնային շերտը և կյանքը Երկրի վրա» թեմայով

Ուզբեկստանի Հանրապետության նախաձեռնությամբ մեկնարկել է գիտական հոդվածների միջազգային մրցույթ «Օզոնային շերտը և կյանքը Երկրի վրա» թեմայով։

Մրցույթին կարող են մասնակցել թեմայով  հետաքրքրված հետազոտողները:

Մրցույթում կընդունվեն գիտական այն հոդվածները, որոնք հրապարակված կլինեն կայքէջերում և (կամ) գիտական հրատարակություններում:

Մրցույթն անցկացվելու է երկու անվանակարգով.

  1. խնդրին առնչվող լավագույն հոդված Կենտրոնական Ասիայի մասով,
  2. խնդրին առնչվող լավագույն հոդված:

Յուրաքանչյուր անվանակարգում որոշվելու է երկու հաղթող (մեկ կին և մեկ տղամարդ հետազոտող): Երկու անվանակարգերում էլ հաղթողները կստանան դյուրակիր համակարգիչ (Notebook): Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ.-ի հուլիսի 31-ը:

Մրցույթին մասնակցության և հայտերի լրացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից առդիրից: