Պոլիտեխնիկը հաղթող է ճանաչվել Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դրամաշնորհի մրցույթներում

Պոլիտեխնիկը հաղթող է ճանաչվել Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դրամաշնորհի մրցույթներում

Մայիսի 8-ի ՀԱՊՀ ռեկտորատի հերթական նիստում, մինչ ընթացիկ հարցերին անցնելը ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը հաղթող է ճանաչվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 թվականի ծրագրի իրականացման շրջանակում «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner) դասընթաց»-ի և «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց»-ի դրամաշնորհների հատկացման մրցույթներում։ Գ. Վարդանյանը հայտնեց, որ ամիսներ առաջ մրցույթին դիմել էր ՀԱՊՀ Շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Ա. Զապրոսյանը։

Երկու ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 40 մլն․ ՀՀ դրամ և տրամադրվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ՀԱՊՀ Շարունակական կրթության կենտրոնին, իրականացնելու 750 մասնակիցների ուսուցումը՝ համաձայն ներկայացված ծրագրի:

Ծրագրի մեկնարկի և հայտերի մասին կտրվեն համապատասխան հայտարարություններ։