Հունաստանում գտնվող Յորքի համալսարանը կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանը կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր, մեկ կրթաթոշակային տեղ ներքոնշյալ վեց ուղղություններով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն 18 միավոր, լսելու կարողություն 17 միավոր, գրելու կարողություն 17 միավոր, խոսելու կարողություն 20 միավոր)  կամ IELTS 6.5 կամ CAE (А or B) ) աշխատակիցների համար.

  • MBA in General Management;
  • MBA in Marketing;
  • MBA in Finance;
  • MBA in Logistics and Supply Chain Managment;
  • MBA in Healthcare Management;
  • ΜΒΑ in Human Resource Management.

Ուսանողների ուսումնառությունը կարող է կազմակերպվել երկու եղանակով՝ դեմ առ դեմ ուսուցում և 3 ուսումնական այց (Executive mode) կամ առցանց ուսուցում և 3 ուսումնական այց (Executive mode blended): Ուսումնառության ընթացքում ուսուցողական այցերը կազմակերպվում են դեպի Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Հունաստան:

Ուսման վարձը հոգում է Համալսարանի ղեկավարությունը, այցերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:

Վերջնական ընտրությունը կատարելու է Համալսարանի ղեկավարությունը՝ հաշվի առնելով ինչպես առաջադիմությունը, այնպես նաև հետևյալ չափանիշները՝

  1. Մասնագիտական փորձ (Մասնագիտական և կառավարչական փորձ),
  2. Ակադեմիական որակավորումներ (Հավատարմագրված բուհի բակալավրի աստիճան կամ այլ բարձրագույն կրթության աստիճան՝ համապատասխան առաջադիմությամբ),
  3. Այլ չափանիշներ (Նպատակասլացություն, ծրագրում բավարար ժամանակ և ջանք ներդնելու պատրաստակամություն, կարողություն, հանրային և մասնագիտական պատրաստականություն, ինչպես նաև գործատուի կողմից աջակցություն):

Ցանկացողները մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիմում (հայտաձևը կցվում է), անձնագրի, դիպլոմի և լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները, երաշխավորական նամակ, մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն (անգլերենով):

Համալսարանի և ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ york.citycollege.eu/mba_am կայքից:

Խնդրում եմ մասնակցության ցանկության դեպքում նախապես ներկայացնել թեկնածությունը Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչություն:

 

Դիմելու վերջնաժամկետ` 01102021թ

 

 Հարցերի դեպքում.

Մոտենալ`               3327 սենյակ (3-րդ վարչական շենք, Միջազգային

համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի

վարչություն)

Հեռ.`                     +374 10 56 74 25, +374 10 56 79 68

Էլ. հասցե`              [email protected]

Կից փաստաթղթեր՝ Փաստաթուղթ 1, Փաստաթուղթ 2