Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին Սաբի Վարայքին

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին Սաբի Վարայքին

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցում տեղի ունեցավ 2020-2021 ուսումնական տարվա առաջին վարպետաց դասը`«Երազանքների իրականացում» խորագրով:

Հանդիպումը նախաձեռնել էր Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, Առաջնորդության Դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի աջակցությամբ։

Վարպետաց դասին ներկա էին Ավագ դպրոցի 10, 11, 12-րդ դասարանի աշակերտները։

Աշակերտներին այցելել էր ԱՄՆ նախագծերի և ծրագրերի կառավարման պրոֆեսիոնալ Սաբի Վարայքը: Դասի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել պատկերացում, թե ինչպես են ստեղծվում բիզնես գաղափարները և կապերը։ Հանդիպման ընթացքում խոսվեց հաջողակ լինելու երեք կարևոր գործոնների, ինչպես նաև յուրաքանչյուր գաղափարի համար ձևավորվող մոտիվացիայի անհրաժեշտության մասին։ Ոլորտի պրոֆեսիոնալի խոսքով երազանքներին հասնելու համար պետք է մի քանի կարևոր նախապայման՝ ջանք գործադրել, ունենալ հստակ նպատակ և ամենակարևորը հավատալ սեփական ուժերին:

Մինչ դասի մեկնարկը դպրոցի ուսուցչուհի Նաիրա Հակոբյանը, ողջունեց հյուրին, ապա շնորհակալություն հայտնեց Ավագ դպրոց այցելության և աշակերտների հետ հանդիպման համար:

Ընթացքում եղան քննարկումներ բազմաթիվ թեմաների շուրջ, աշակերտները ստացան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ: Դասն ընթացավ շատ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: