Պոլիտեխնիկը կմասնակցի «Սոֆթբոթ» ռոբոտաշինության ցուցահանդեսին

Պոլիտեխնիկը կմասնակցի «Սոֆթբոթ» ռոբոտաշինության ցուցահանդեսին

2021թ․ հուլիսի 18-ին կմեկնարկի «PowerBots – Էներգետիկայի ապագան» խորագրով Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:

ՌՀՕ-ի մրցաշարի՝ Հայաստանի և Արցախի 8-18 տարեկան աշակերտների թիմերն իրենց մարզչի կամ խմբավարի առաջնորդությամբ լուծելու են խնդիրներ, որոնք կապված են վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործման հետ։

Բացի բուն մրցույթից, նույն տեղում անց է կացվելու նաև «Սոֆթբոթ» ռոբոտաշինության ցուցահանդեսը, որում ներկայացված է լինելու նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Օլիմպիադան կանցկացվի «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։