Տնտեսական գործունեություն և ենթակառուցվածքների կառավարում

Գլխավոր / Կառուցվածք / Աշխատակազմ / Տնտեսական գործունեություն և ենթակառուցվածքների կառավարում

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

Տնտեսական բաժինը զբաղվում է համալսարանի բակային, ուսումնաօժանդակ և աշխատանքային տարածքների մաքրման աշխատանքներով: Համակարգում է տարածքի կանաչապատման, ոռոգման և բարեկարգման աշխատանքները: Մասնաշենքերի պատասխանատուների միջոցով կազմակերպում է մասնաշենքերի մաքրության և թերությունների վերացման աշխատանքները:

 

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

Տեխնիկական բաժինը զբաղվում է ընթացիկ վերանորոգման աշխատանքներով, ապրանքների բեռնման-բեռնաթափման, անվտանգության հրահանգավորման, հակահրդեհային անվտանգության ապահովվման, արտակարգ իրավիճակների համակարգման, թանկարժեք մետաղների հաշվառման, տանիքների վերանորոգման, պատուհանների ապակեպատման, հատակների վերանորոգման, դռների և պատուհանների փականների նորոգման աշխատանքներով:

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

Էներգետիկայի բաժինը զբաղվում է համալսարանի անվտանգ և անխափան էլեկտրամատակարարմամբ, օդորակիչների, վերելակների, ուժային և բաշխիչ ենթակայանների շահագործմամբ, սպասարկմամբ և վերանորոգմամբ:

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

Ճարտարապետաինժեներական բաժինը գտնվում է 3-րդ մասնաշենքում, զբաղվում է ճարտարապետանախագծային և նախահաշվային փաստաթղթերի կազմամբ, շին վերանորոգման աշխատանքների կազմակերպմամբ և վերահսկմամբ:

Աշխատասենյակ՝ 3216

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

Ատաղձագործական բաժինը զբաղվում է լսարանների և աշխատասենյակների կահավորման, ուսանողական սեղան-նստարանների վերանորոգման և փայտամշակման աշխատանքներով:

Բաժնի մասին՝

Գնումների,  մատակարարման և պահեստավորման բաժինը գտնվում է 3-րդ մասնաշենքում, զբաղվում է ապրանքանյութական արժեքների, ծառայությունների, աշխատանքների գնման գործընթացների կազմակերպման, մատակարարման և պահեստավորման աշխատանքներով:

Ծառայության պետ՝

 

Բաժնի պետ՝

Անվտանգության ծառայությունը ապահովում է համալսարանի ամբողջ գույքի պահպանությունը: Ապահովում է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ անաղմուկ և անխափան միջավայրը: Հսկողություն է իրականացնում ՀԱՊՀ մասնաշենքերում և ուսումնաօժանդակ կառույցներում: Ապահովում է հասարակական կարգի պահպանությունը մասնաշենքերում և բակային տարածքներում: Վերահսկում է ապրանքանյութական արժեքների տեղաշարժը համալսարանի ամբողջ տարածքում:

Տպագրահրատարակչության տնօրեն՝

 

Բաժնի մասին՝

՛՛Պոլիտեխնիկ՛՛ տպագրահրատարակչության գործունեության արդյունքում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանոությունը ապահովվում է անհրաժեշտ գրականությամբ:

Համալիրի տնօրեն՝

 

Սննդի համալիրը զբաղվում է ուսանողների և աշխատակիցների սննդի մատակարարմամբ:

Կաթսայատան պետ՝

 

Կենտրոնական կաթսայատունը զբաղվում  է համալսարանի մասնաշենքերի ջեռուցման, ջրագծերի, կոյուղագծերի շահագործման և սպասարկման աշխատանքներով: Համալսարանում իրականացնում է գազաեռակցման, էլեկտրաեռակցման աշխատանքներ:

Ուսումնամարզաառողջարարական ճամբարներում կազմակերպվում է ուսանողների և աշխատակիցների ամառային հանգիստը: Ճամբարներում ուսանողների կողմից անցկացվում են տարատեսակ ռազմահայրենասիրական և մարզամշակութային մրցույթներ:

Ավտոտնտեսության պետ՝

 

Ավտոտնտեսությունը զբաղվում է համալսարանի կարիքների համար բեռների տեղափոխման, անհրաժեշտության դեպքում աշխատակիցների և ուսանողների տեղափոխման աշխատանքներով: