
Տնտեսական գործունեություն և ենթակառուցվածքների կառավարում
Բաժնի պետ՝

Բաժնի մասին՝
Տնտեսական բաժինը զբաղվում է համալսարանի բակային, ուսումնաօժանդակ և աշխատանքային տարածքների մաքրման աշխատանքներով: Համակարգում է տարածքի կանաչապատման, ոռոգման և բարեկարգման աշխատանքները: Մասնաշենքերի պատասխանատուների միջոցով կազմակերպում է մասնաշենքերի մաքրության և թերությունների վերացման աշխատանքները:
Բաժնի պետ՝

Գևորգ Նաիրիի Բաբայան
Տեխնիկական բաժնի պետ
Բաժնի մասին՝
Տեխնիկական բաժինը զբաղվում է ընթացիկ վերանորոգման աշխատանքներով, ապրանքների բեռնման-բեռնաթափման, անվտանգության հրահանգավորման, հակահրդեհային անվտանգության ապահովվման, արտակարգ իրավիճակների համակարգման, թանկարժեք մետաղների հաշվառման, տանիքների վերանորոգման, պատուհանների ապակեպատման, հատակների վերանորոգման, դռների և պատուհանների փականների նորոգման աշխատանքներով:
Բաժնի պետ՝

Սմբատ Յուրիկի Այդինյան
Էներգետիկայի բաժնի պետ
Բաժնի մասին՝
Էներգետիկայի բաժինը զբաղվում է համալսարանի անվտանգ և անխափան էլեկտրամատակարարմամբ, օդորակիչների, վերելակների, ուժային և բաշխիչ ենթակայանների շահագործմամբ, սպասարկմամբ և վերանորոգմամբ:
Բաժնի պետ՝

Էդուարդ Զաքարի Զաքարյան
Ճարտարապետաինժեներական բաժնի պետ
Բաժնի մասին՝
Ճարտարապետաինժեներական բաժինը գտնվում է 3-րդ մասնաշենքում, զբաղվում է ճարտարապետանախագծային և նախահաշվային փաստաթղթերի կազմամբ, շին վերանորոգման աշխատանքների կազմակերպմամբ և վերահսկմամբ:
Բաժնի պետ՝

Արկադի Էվոյան
Ատաղձագործական բաժնի պետ
Բաժնի մասին՝
Ատաղձագործական բաժինը զբաղվում է լսարանների և աշխատասենյակների կահավորման, ուսանողական սեղան-նստարանների վերանորոգման և փայտամշակման աշխատանքներով:
Բաժնի մասին՝
Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը գտնվում է 3-րդ մասնաշենքում, զբաղվում է ապրանքանյութական արժեքների, ծառայությունների, աշխատանքների գնման գործընթացների կազմակերպման, մատակարարման և պահեստավորման աշխատանքներով:
Ծառայության պետ՝

Թեմուր Յաշայի Ասատրյան
Անվտանգության ծառայության պետ
Բաժնի պետ՝
Անվտանգության ծառայությունը ապահովում է համալսարանի ամբողջ գույքի պահպանությունը: Ապահովում է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ անաղմուկ և անխափան միջավայրը: Հսկողություն է իրականացնում ՀԱՊՀ մասնաշենքերում և ուսումնաօժանդակ կառույցներում: Ապահովում է հասարակական կարգի պահպանությունը մասնաշենքերում և բակային տարածքներում: Վերահսկում է ապրանքանյութական արժեքների տեղաշարժը համալսարանի ամբողջ տարածքում:
Տպագրահրատարակչության տնօրեն՝

Արտակ Սմբատի Տոնոյան
Պոլիտեխնիկ տպագրահրատարակչության տնօրեն
Բաժնի մասին՝
՛՛Պոլիտեխնիկ՛՛ տպագրահրատարակչության գործունեության արդյունքում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանոությունը ապահովվում է անհրաժեշտ գրականությամբ:
Համալիրի տնօրեն՝
Սննդի համալիրը զբաղվում է ուսանողների և աշխատակիցների սննդի մատակարարմամբ:
Կաթսայատան պետ՝

Ռոբերտ Սամվելի Սամվելյան
Կենտրոնական կաթսայատան պետ
Կենտրոնական կաթսայատունը զբաղվում է համալսարանի մասնաշենքերի ջեռուցման, ջրագծերի, կոյուղագծերի շահագործման և սպասարկման աշխատանքներով: Համալսարանում իրականացնում է գազաեռակցման, էլեկտրաեռակցման աշխատանքներ:
Ուսումնամարզաառողջարարական ճամբարներում կազմակերպվում է ուսանողների և աշխատակիցների ամառային հանգիստը: Ճամբարներում ուսանողների կողմից անցկացվում են տարատեսակ ռազմահայրենասիրական և մարզամշակութային մրցույթներ:
Ավտոտնտեսության պետ՝
Ավտոտնտեսությունը զբաղվում է համալսարանի կարիքների համար բեռների տեղափոխման, անհրաժեշտության դեպքում աշխատակիցների և ուսանողների տեղափոխման աշխատանքներով: