Глава департамента

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ընդգրկված է եվրոպական «Erasmus+» 16 նախագծերում, որից 11-ը՝ «Erasmus+ KA1» ծրագրի շրջանակներում և 5-ը՝ «Erasmus+ KA2» ծրագրերի շրջանակներում: Ընդհանուր առմամբ համալսարանում առ այսօր իրականացվել են թվով 24 Tempus նախագծեր:

Արտասահմանյան բուհերի հետ կրկնակի դիպլոմի տրամադրմամբ ծրագրերի թիվը կազմում է 16, իսկ համատեղ կրթական ծրագրերի թիվը՝ 29:

Յուրաքանչյուր տարի Համալսարանի աշխատակիցների, ասպիրանտների և ուսանողների արտասահմանյան գործուղումների տարեկան թիվը հասնում է 200-ի:

ՀԱՊՀ-ն անդամակցում է մի շարք միջազգային ասոցիացիաների, ինչպիսիք են Եվրոպական համալսարանների ասոցիացիան (EUA), Սևծովյան համալսարանների ցանցը (BSUN), ԱՊՀ երկրների ցանցային համալսարանը (СУ СНГ), ՌԴ Տեխնիկական համալսա­րանների ասոցիացիան (АТУ), Մեքենաների և մեխանիզմների տեսության միջազգային ֆեդերացիան (IFTOMM) և այլն:

Համալսարանն արդեն երկար տարիներ, հաջողությամբ մասնակցելով մի շարք գիտահետազոտական (INTAS, USAID, NATO Science, SCOPES, DAAD, FP, МНТЦ և այլն) ծրագրերի, սերտորեն անդամակցում է բազմաթիվ առաջատար արտասահմանյան բուհեր և գիտահետազոտական կենտրոններ միավորող այլ կոնսորցիումների:

ՀԱՊՀ ակտիվ գործընկեր բուհերի շարքում են Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտը (Պորտուգալիա), Թուրինի, Տրենտոյի, Սաննիոյի և Ճենովայի համալսարանները (Իտալիա), Կորունայի և Գրանադայի համալսարանները (Իսպանիա), Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (Շվեդիա), Սաութհեմփթոնի համալսարան­ը (Մեծ Բրիտանիա), Վարշավայի, Լյուբլինի և Կրակովի տեխնոլոգիական համալսարանները (Լեհաստան), Սիբիուի համալսարանը (Ռումինիա), Տվենտեի համալսարանը (Նիդերլանդներ), Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանը (Հունգարիա), Ն.Է.Բաումանի անվ. Մոսկվայի պետական տեխնիկական (МГТУ) և Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային (МИФИ) համալսարանները, ՌԴ առաջին նախագահ Բ.Ն.Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը (УрФУ), Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը (РУДН), Տամբովի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլք:

Համալսարանի ոչ ակադեմիական ակտիվ գործընկերների շարքում  են Synopsys, National Instruments, Microsoft, Kaspersky Lab, Autodesk, Magate, Chronimet Mining, Impex High Tech, Schneider Electric, Simens, Beelin, РосАтом, «Տաշիր Գրուպ» և մի շարք այլ առաջատար միջազգային ընկերություններ և հաստատություններ:

 

Վայր: 3-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 56 74 25, Էլ-փոստ: [email protected]