Kафедры
Ամբիոնի մասին
Ամբիոնը «Դիզայն և կերպարվեստ» անվանմամբ շարունակում է իր գործունեությունը 2016 թվականից նախկին «Դիզայն» ֆակուլտետի «Դիզայն» և «Գծանկար և գունանկար» ամբիոնների միավորման արդյունքում, ՀԱՊՀ նոր կառավարման համակարգին (ինստիտուտների ձևավորում) անցնելու հետևանքով:
Ամբիոնը մասնագետներ է պատրաստում «Դիզայն» մասնագիտությամբ` բակալավրի «Դիզայն» կրթական ծրագրով և մագիստրոսական ուսուցման «Միջավայրի դիզայն» և «Գրաֆիկական դիզայն» կրթական ծրագրերով: Ուսումնառության ընթացքում ուսանողները օգտագործում են ինչպես ավանդական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաներ և սարքավորումներ, ինչպիսիք օգտագործվում են պրոֆեսիոնալ դիզայն ստուդիաներում` կիրառելով ժամանակակից համակարգչային ծրագրեր, ձեռք բերելով տեսական և գործնական այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան նրանց աշխատելու համապատասխան դիզայն-նախագծային հաստատություններում և արտադրություններում:
Ամբիոնի շրջանավարտները կարող են աշխատել ինտերիերի, կահույքի փաթեթավորման, տպագրական, հրատարակչական, գովազդային արտադրանքի դիզայն-նախագծման ստուդիաներում, կազմակերպություններում: Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն կատարելու իրական նախագծային աշխատանքներ, մասնակցելու տեղական և միջազգային մրցույթների և ստուգատեսների, ցուցահանդեսների: Նմանատիպ միջոցառումներից միայն վերջին չորս տարիների ընթացքում մեր ուսանողները արժանացել են մեկ տասնյակից ավելի մրցանակների և պարգևների: Հատկապես կարևորվում է մեր ուսանողների (առավելապես մագիստրանտների) կատարած դիզայն-նախագծային աշխատանքները, որոնք իրականացվել են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաներից դուրս:
Դասախոսական կազմը համալրված է ինչպես գործնական մեծ փորձ ունեցող և ճանաչված մասնագետներով, այնպես էլ երիտասարդ պրակտիկ նախագծման փորձ ունեցող դասախոսներով: «Դիզայն և կերպարվեստ» ամբիոնը դասվում է ՀԱՊՀ-ի ամենաերիտասարդ դասախոսական կազմ ունեցողների շարքում: Ներկայումս ամբիոնի կազմում աշխատում են 14 դասախոսներ, այդ թվում երեք պրոֆեսորներ, երկու գիտությունների դոկտոր, մեկ ժողովրդական նկարիչ, երկու արվեստագիտության թեկնածու, երկու ասպիրանտ:
Հատկապես կարևորվում է միջազգային համագործակցությունը, մասնավորապես Իտալիայի Միլանի պոլիտեխնիկական համալսարանի Դիզայնի բարձրագույն դպրոցի հետ:
Ամբիոնի մասին
«Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնը ներկայումս գործում է ՄՏԴ ինստիտուտի կազմում: Հիմնադրվել է 1938թ՝ «Գծագրական երկրաչափություն և գծագրություն» անվանմամբ: 1977թ. «Գծագրական երկրաչափություն և գծագրություն» ամբիոնի հիման վրա կազմավորվեց երկրորդ ամբիոնը՝ «Ճարտարագիտական գրաֆիկա» անվանվամբ: 1992թ. երկու ամբիոնների վերամիավորումով կազմավորվեց ներկայիս «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնը:
Ներկայումս «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնում իրականացվում է կրտսեր ճարտարագետ, ճարտարագիտության բակալավր, ճարտարագիտության մագիստրոս որակավորման աստիճաններով ճարտարագիտական կրթություն:
«Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնն ունի ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից բոլոր միջոցները՝ 8 համակարգչային լաբորատորիա, պրոյեկտորներ, սմարթ գրատախտակ, մեկ մասնագիտացված լսարան:
Ամբիոնն իրականացնում է «Ճարտարագիտական և համակարգչային գրաֆիկա» դասընթացի նաև անգլալեզու դասավանդում բակալավրիատում օտարերկրյա քաղաքացիների համար:
«Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնում դասավանդում է 19 մասնագետ, որոնցից 2-ը պրոֆեսոր և 3-ը դոցենտ են:
«Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնը, ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, փոխշահավետ տնտեսվարում իրականացնելու, շրջանավարտներին կայուն աշխատատեղերով ապահովելու, ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով համագործակցում է տեղական հետևյալ կազմակերպությունների հետ՝
«ՏԱՉ ԷՖԵՔՍ» ՍՊԸ
Երևանի քաղաքապետարանի դիզայներական բաժին
«Պրոֆ ԱԼ» ՍՊԸ
«Նուշիկյան» հրատարակչություն
«ATEX» հագուստի մոդելավորման ստուդիա
«ՇԱՐՄ» անիմացիոն ստուդիա
«IMATRIX» անիմացիոն ստուդիա
Ամբիոնի մասին
«Մեխանիկա և մեքենագիտություն» ամբիոնը ստեղծվել է 2016թ.՝ «Կիրառական մեխանիկա» և «Մեքենագիտություն» ամբիոնների միավորմամբ:
«Մեխանիկա և մեքենագիտություն» ամբիոնում դասավանդում են 1 ակադեմիկոս, 3 պրոֆեսոր, 19 դոցենտ։
Մասնագիտություններն ուսումնասիրվում են եվրոպական չափանիշներին համապատասխանող 3 կրթական ծրագրերով՝ ճարտարագիտության բակալավր, մագիստրոս և հետազոտող (գիտությունների թեկնածուի գիտական աստիճան):
Ամբիոնն ունի հետևյալ մասնագիտությունները՝
Կիրառական մեխանիկա
Թողարկում է ճարտարագետներ, որոնք մասնագիտանում են կիրառական մեխանիկայի, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, հաշվողական մեխանիկայի, մեքենաշինության բնագավառներում աշխատելու համար, ձեռք են բերում գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մեխանիկական և մեխատրոնային սարքերի, մեքենաների և այլ այդ թվում ՝ հատուկ նշանակության համակարգերի հետազոտման և նախագծման համար:
Սարքաշինություն
Կրթական ծրագրով շրջանավարտները մասնագիտանում են ժամանակակից կենսատեխնիկական և բժշկական նշանակության, մեխանիկական, ռոբոտոտեխնիկական և օպտոտեխնիկական սարքերի ու համակարգերի, դրանց մոդուլների և տարրերի մշակման և շահագործման բնագավառներում, ձեռք են բերում բժշկական և տեխնիկական հիմնարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, տիրապետում են նաև կենսատեխնիկական ու օպտոտեխնիկական սարքերի մոդելավորման մաթեմատիկական ապարատին, դրանց հետազոտման և օպտիմալ նախագծման մեթոդներին ու համակարգչային տեխնիկային:
Պոլիգրաֆիա
Թողարկում է ճարտարագետներ ժամանակակից պոլիգրաֆիական արտադրության սարքավորումների և տեխնոլոգիաների, այդ թվում քոմփյութերային տպարանների շահագործման և սպասարկման համար: Շրջանավարտը տիրապետում է հրատարակչական գործի, պոլիգրաֆիական արտադրության միջոցների և տեխնոլոգիաների, այդ թվում ՝ մինչտպագրական՝ ձևապատրաստման, տպագրական՝ օֆսեթ տպագրության, օպերատիվ պոլիգրաֆիայի, հետտպագրական՝ կազմարարական արտադրության հիմունքներին:
Ամբիոնը գիտական և կրթական լայն ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների գիտական և կրթական հաստատությունների հետ: Մեր լավագույն ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակել արտասահմանյան երկրներում:
Ամբիոնի բոլոր մասնագիտությունների գծով ապահովվում է մոդելավորման մեթոդների իմացություն և կիրառելու կարողություն, իսկ դասավանդումն իրականացվում է ժամանակակից համակարգչային միջոցների կիրառմամբ:
Հիմնական գործատուներն են «Պրոգրեստոխ Արմենիա» ռուս-հայկական ձեռնարկությունը, «Թերմոռեքս» միավորումը, «Նեյշնլ Ինսրումենթս» ամերիկյան ընկերությունը, ՀՀ Առողջապահության նախարարությունը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտաբժշկական կենտրոնը, «ԱՌԴ օպտիքս» ռուս-գերմանա-հայկական ընկերությունը, «Անտարես հոլդինգ»-ը, «Տիգրան մեծ» հրատարակչությունը, «Գասպրինտ» տպարանը:
Ամբիոնի մասին
Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնը գործում է Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի կազմում: Ամբիոնը ձևավորվել է 2016թ. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ նախկին Մեքենաշինական ֆակուլտետի երեք թողարկող՝ «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» (ստեղծվել է 1946թ.), «Մեքենաշինության տեխնոլոգիա» (ստեղծվել է 1949թ.) «Մեքենաշինության ավտոմատացում և համալիր մեքենայացում» (ստեղծվել է 1968թ.) ամբիոնների հիմքի վրա:
Ամբիոնում աշխատում են պրոֆեսորադասախոսական կազմի 16 ներկայացուցիչներ, որոնցից 2-ը զբաղեցնում են պրոֆեսորի, 9-ը` դոցենտի, 3-ը` ասիստենտի և 2-ը` դասախոսի պաշտոններ: Ամբիոնի աշխատակիցներից 13-ն ունեն գիտական աստիճան, որոնցից 1-ը` տեխնիկական գիտությունների դոկտորի, 12-ը` տեխնիկական գիտությունների թեկնածուի: Ուսումնաօժանդակ անձնակազմի թիվը 4-ն է:
Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնում իրականացվում է ճարտարագիտական կրթություն՝ հետևյալ որակավորման աստիճաններով` ճարտարագիտության բակալավր, մագիստրոս, ճարտարագետ-հետազոտող:
Ամբիոնում իրականացվում է ճարտարագետների պատրաստում հետևյալ մասնագիտություններով` Մեքենաշինություն և նյութերի մշակում, Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ, Ռոբոտներ, Մեխատրոնիկա, Ռոբոտատեխնիկական համակարգեր։
Ամբիոնն ունի 9 գիտա- ուսումնական լաբորատորիա, 1 ուսումնական արհեստանոց, 4 մասնագիտացված լսարան, որոնք հագեցված են ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներով: Ամբիոնում գործում են նաև 3 գիտական լաբորատորիաներ: Ամբիոնին կից գործում է նաև «Մեքենաշինական տեխնոլոգիաներ» բազային գիտական լաբորատորիան, որը հագեցած է գիտական հետազոտությունների իրականացման ժամանակակից սարքավորումներով: Ամբիոնն ունի արդյունաբերական նշանակության համապիտանի հաստոցների հարուստ տեսականի պարկ, ինչպես նաև ուսումնական գործընթացում կիրառվող փոքր չափերի թվային ծրագրով կառավարվող երկու հաստոցներ:
Ամբիոնն ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, փոխշահավետ տնտեսվարում իրականացնելու, շրջանավարտներին կայուն աշխատատեղերով ապահովելու, ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով համագործակցում է տեղական հետևյալ կազմակերպությունների հետ՝ Երևանի ոսկերչական գործարան-1 «ԳՆՈՄՈՆ» ԲԲԸ, «Գարրի Պլաստ» ՍՊԸ, Հրազդանի «Հարվալ Մաշինըրի» ՍՊԸ, «ՌուսալԱրմենալ» ՓԲԸ, «Նիկոլ-Դուման» ՍՊԸ, «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ, «Հալոգամ» ՍՊԸ, «Շաբեր» ՍՊԸ, «ՀԱԷԿ» ՓԲԸ, «Հատուկ հիդրոսարքավորումներ» ԱԿ, «MAG Engineer» դեպարտամենտ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի գարեջուր> ՓԲԸ, «Շանթ» ՓԲԸ, «Կոկա-Կոլա Հելենիկ բոթլինգ Արմենիա» ՓԲԸ , «Նեռու» ՍՊԸ, «Halwal Engineering»ԲԲԸ, «Արմսվիթ» ՍՊԸ, «Գառնի լեռ» ԲԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Աստրա» ՍՊԸ, «3DMA» Եռաչափ մոդելավորողների ասոցիացիա, «ԱՌԴ Օպտիկս» ՍՊԸ:
Ամբիոնի մասին
Տնտեսագիտության և փոխադրումների կազմակերպման ամբիոնը համարվում է «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում» ամբիոնի ժառանգորդը, որը գործել է «Տրանսպորտային համակարգեր» ֆակուլտետի կազմում:
Ամբիոնը ստեղծվել է 1994թ.՝ «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում» սեկտոր անվամբ, որը 1996թ. վերանվանվել է «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում» ամբիոն:
2017թ. սեպտեմբերի 1-ից ամբիոնի կազմում գործում է «Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտություն և կառավարում» սեկտոր։
Ամբիոնը գործում է ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի կազմում:
Ամբիոնը շրջանավարտներ է թողարկում հետևյալ մասանգիտություններով.
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում՝
Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը ավտոմոբիլային տրանսպորտում,
Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը երկաթուղային տրանսպորտում:
Տրանսպորտային անվտանգություն:
Բակալավրական ծրագրով սովորող ուսանողներն ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են մարքեթինգ, լոգիստիկայի հիմունքներ, իրավագիտություն, համակարգերի տեսություն: Կրթական ծրագրերի դասընթացներում շեշտը դրվում է տրանսպորտային համակարգերի գործունեության տեսական հիմունքների ուսումնասիրման վրա:
Մագիստրատուրայում սովորել ցանկացողներն ուսումնասիրում են տրանսպորտի զարգացման ռազմավարություն, տրանսպորտային միջոցի օգտագործման արդյունավետություն, ավտոտրանսպորտային համակարգի էկոլոգիական խնդիրները, ապահովագրումը տրանսպորտում, ՃՏՊ վերլուծություն, ավտոտրանսպորտային գործընթացը և դրա տարրերի օպտիմալացումը, կոմերցիոն աշխատանքների կազմակերպումը տրանսպորտում և այլ դասընթացներ:
Ամբիոնի աշխատակիցների ընդհանուր թիվը 22 է, որոնցից սեկտորում 10-ն են: Ընդ որում՝ 4 պրոֆեսոր, 10, դոցենտ , 5 ասիստենտ, 1 դասախոս և 2 լաբորանտ:
«Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի կրթական ծրագրերն են.
բակալավրիատում՝
Տնտեսագիտություն,
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /մեքենաշինության ճյուղում/,
մագիստրատուրայում՝
Ձեռնարկությունների տնտեսագիտություն,
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /մեքենաշինության ճյուղում/:
Ամբիոնի մասին
1965-1966թթ. ուստարում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի կազմում ստեղծվում է Ավտոմոբիլների և ճանապարհաշինարարական մեքենաների և սարքավորումների ամբիոնը: Միաժամանակ բացվեց նոր մասնագիտություն` Ավտոմոբիլներ և տրակտորներ, որը պետք է լրացներ ինժեներական որակյալ կադրերի պահանջարկը տրանսպորտի ոլորտում ողջ Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
ԵրՊԻ-ից ՀՊՃՀ-ին անցման արդյունքում «Ավտոմոբիլներ և ճանապարհաշինարարական մեքենաներ և սարքավորումներ» ամբիոնի բազայի վրա 1994թ. ձևավորվել են «Ավտոմոբիլներ» և «ՃՇՄ ՀՊՍ և հիդրավլիկա» սեկտորները /ամբիոնները/:
2011թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գիտական խորհրդի 2011թ. դեկտեմբերի 22-ի որոշման համաձայն՝ Ավտոմոբիլների ամբիոնը վերակազմակերպվեց Վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոնի:
Ամբիոնում դասավանդում են տրանսպորտի ոլորտում մեծ ճանաչում ունեցող 3 պրոֆեսոր, 6 տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտները:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 2016թ. որոշմամբ «Վերգետնյա տրանսպորտային միջոցներ» և «Օդային տրանսպորտի շահագործում և կառավարում» ամբիոնների միաձուլմամբ վերակազմակերպվեց նոր` «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնը:
Ամբիոնն իրականացնում է ուսումնառություն հետևյալ կրթական աստիճաններով` միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի, ճարտարագետ հետազոտողի:
Ամբիոնի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում, ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում, ՀՀ Ոստիկանությունում, տրանսպրորտի ոլորտի առաջատար ընկերություններում` «Ավտոհաուս» ՍՊԸ, «Օվնե» ՍՊԸ, «Իմեքս գրուպ» ՍՊԸ, «Կարկոմավտո» ՍՊԸ, «Կամրջայիներկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ում:
2017թ. սեպտեմբերի 1-ից ամբիոնի կազմում գործում է «Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտություն և կառավարում» սեկտոր։