Ամբիոնի մասին

2001թ. օգոստոսի 1-ին ՀՊՃՀ Գիտխորհրդի որոշմամբ ստեղծվել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնը: Ստեղծման պահից մինչև այժմ տ.գ.դ. պրոֆ. Վազգեն Մելիքյանը հանդիսանում է ամբիոնի վարիչը: Ամբիոնը գործում էր ՀԱՊՀ և «Լեդա Սիսթեմս» ընկերության (հետագայում ՀԱՊՀ և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ) միջև կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա: 2004թ. նոյեմբերի 1-ին «Լեդա Սիսթեմս» ընկերությունը ձեռք բերելուց հետո, համաշխարհային առաջատար  «Սինոփսիս» ընկերությունը շարունակեց և զարգացրեց համագործակցությունն ամբիոնի հետ: 2005թ. դեկտեմբերի 1-ին «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնն աշխարհի ավելի քան 400 հայտնի համալսարանների հետ դարձավ «Սինոփսիս»-ի համալսարանական ծրագրերի անդամ:

Ամբիոնում դասավանդում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 13 գիտությունների թեկնածու-դոցենտ, 14 գիտությունների թեկնածու-դասախոս, 25 դասախոս:

Գործընկեր կազմակերպություններն են՝ Moscow Institute of Electronic Technology (Technical University), Yerevan State University (YSU), American University of Armenia (AUA), National Technical University of Athens, Moscow Engineering-Physics Institute (State University), Moscow State Technical University after N.E. Bauman (MSTU), University of Nis, Serbia, Faculty of Electronic Engineering, Technical University of Sofia (TUS), Faculty of Electronics, Sofia, Bulgaria, San Jose State University (SJSU), California, The King Abdulaziz City for Science & Technology (KACST), Universities of India (Hyderabad)

Վայր: 5-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 57 29, Էլ-փոստ: [email protected]