Կմեկնարկի Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Ստեղծի´ր ինքդ» անվճար դասընթացների շարքը

Կմեկնարկի Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Ստեղծի´ր ինքդ» անվճար դասընթացների շարքը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Ստեղծի´ր ինքդ» անվճար դասընթացների շարքին, որը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 6-ից 14-ը ՀԱՊՀ-ում` որպես «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքի հաջորդ փուլ: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջև։

«Ստեղծի´ր ինքդ» անվճար բիզնես դասընթացի նպատակն է խթանել ձեռնարկատիրության գաղափարը ՀԱՊՀ ուսանողների և այլ շահառուների շրջանում:

Հետաքրքրված խմբերին և անձանց հրավիրում ենք մասնակցել դասընթացին և ներկայացնել իրենց գաղափարները: Խմբերը հնարավորություն կունենան նաև մասնակցել վերջին՝ եզրափակիչ մրցույթին, որի աշխատանքային լեզուն կլինի անգլերենը և տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին:

Դասընթացի վերջում մասնակիցները կնկարահանեն 1-2 րոպեանոց տեսահոլովակ՝ ներկայացնելով ստարտափ գաղափարը ժյուրիին, որը կգնահատի՝

  1. մտքի ստեղծարարությունը,
  2. խմբի պրոֆեսիոնալությունը,
  3. գաղափարի նորարար լինելը:

Դիմելու վերջնժամկետն է՝ ս.թ. դեկտեմբերի 4-ը:

Հետաքրքրված անձինք կարող են անցնել հղումով և գրանցվել: Այլ հարցերի դեպքում զանգահարել (+374) 10 56 74 25 / (+374) 98 12 12 94 կամ նամակ ուղարկել հետևյալ էլ. հասցեներին  [email protected] , [email protected]: