Պոլիտեխնիկի ՄՏԴ ինստիտուտի փոխտնօրեն Անի Ավագյանը մասնակցել է «Երկաթգիծը-ճանապարհ դեպի ապագա» խորագրով միջազգային գիտաժողովին

Պոլիտեխնիկի ՄՏԴ ինստիտուտի փոխտնօրեն Անի Ավագյանը մասնակցել է «Երկաթգիծը-ճանապարհ դեպի ապագա» խորագրով միջազգային գիտաժողովին

ՄՏԴ ինստիտուտի գիտության, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Անի Ավագյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է «Երկաթուղային տրանսպորտի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ (ՎՆԻԻԺՏ)» բաժնետիրական ընկերության կողմից կազմակերպված «Երկաթգիծը-ճանապարհ դեպի ապագա» խորագրով երիտասարդ գիտնականների և ասպիրանտների առաջին միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կազմկոմիտեի նախագահ, «ՎՆԻԻԺՏ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Բորիսովիչ Կոսարևը: Այնուհետև լիագումար նիստում ներկայացվել է «ՎՆԻԻԺՏ» ԲԲԸ գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների հաշվետվությունները։

Լիագումար նիստի ավարտին գիտաժողովի աշխատանքները շարունակվել են գիտաժողովի գիտական ուղղությունների շրջանակներում (ըստ բաժինների):

«Տրանսպորտային գործընթացների կառավարում, ընդհանուր խնդիրներ» գիտական ուղղությամբ, Ա․Ավագյանը ելույթ է ունեցել «Երկաթուղային գծանցում ավտոտրանսպորտային հոսքի ընդհատման հետևանքով առաջացող ռիսկերի գնահատում» թեմայով:

Բաժինների նիստերին ոլորտի 22 բուհերի և գիտական կազմակերպությունների ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները ներկայացրել են 78 զեկույց։

Զեկուցումները մեծ հետաքրքրություն են առաջացրել գիտաժողովի մասնակիցների մոտ, հնչել են բազմաթիվ հարցեր։

Կազմկոմիտեի առաջարկությամբ լավագույն զեկույցները կտպագրվեն «ՎՆԻԻԺՏ» տեղեկագրում, իսկ մյուս զեկույցները կհրապարակվեն ասպիրանտների և երիտասարդ գիտնականների I միջազգային գիտական կոնֆերանսի «Երկաթուղի-ճանապարհ դեպի ապագա» նյութերի էլեկտրոնային ժողովածուում:

«Երկաթուղի-ճանապարհ դեպի ապագա» երիտասարդ գիտնականների և ասպիրանտների I միջազգային գիտաժողովի շրջանակներում գիտաժողովի մասնակիցների համար անցկացվեց տեխնիկական շրջագայություն «ՎՆԻԻԺՏ» ԲԲԸ-ի Փորձարարական օղակի վերաբերյալ, շրջայցի ընթացքում գիտաժողովի մասնակիցները, այցելեցին լաբորատորիաներ և արհեստանոցներ։

Գիտաժողովի շրջանակներում մասնակիցների շրջագայությունը սկսվեց 90-ամյա Շչերբինկայի փորձադաշտ այցելությամբ և վերջինիս պատմության վերաբերյալ մասին վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։

«ՎՆԻԻԺՏ» ԲԲԸ-ի փորձարարական օղակ այցելելը եզակի հնարավորություն էր տեսնելու այն փակ երկաթուղային հաստատությունը, որտեղ բոլոր գնացքներն ու լոկոմոտիվները անցնում են պարտադիր փորձարկում և սերտիֆիկացում նախքան գիծ մտնելը:

Կարևորելով Պոլիտեխնիկի միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը՝ Ա․ Ավագյանը հանդիպումների շրջանակներում անցկացրել է մի շարք ծրագրերի շուրջ քննարկումներ համատեղ ասպիրանտների և «Լոգիստիկա» մասնագիտության վերապատրաստման դասընթացների վերաբերյալ։ Հանդիպումների շրջանակներում՝ Երկաթուղային տրանսպորտի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից Համալսարանին է փոխանցվել նաև մեծ թվով գրքեր, որոնք կհամալրեն բուհի մասնագիտական ամբիոնի գրադարանը: