Հովհաննես Մելքոնի Խոսրովյան

Գլխավոր / Հովհաննես Մելքոնի Խոսրովյան

Հովհաննես Մելքոնի Խոսրովյան

Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնի վարիչ

Հովհաննես Մելքոնի Խոսրովյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում: 1960 թվականին ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը: 1960 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1966 թվականին ավարտել է ԵՊՀ Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: 1969-1970 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի Բարձրագույն հանրահաշվի ամբիոնի ստաժոր-հետազոտող: 1970-1973 թվականներին սովորել է ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ:

1967-1969 թվականներին եղել է ԵրՊԻ-ի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ:

1978-1987 թվականներին՝ ԵրՊԻ-ի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ավագ դասախոս:

1987 թվականից՝ ԵրՊԻ-ի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ:

1998-2000 թվականներին՝ ՀՊՃՀ Մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչի տեղակալ:

2000-2005 թվականներին՝ ՀՊՃՀ Մաթեմատիկայի դեպարտամենտի Ընդհանուր մաթեմատիկական կրթության սեկտորի վարիչ:

2005 թվականից առ այսօր՝ ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնի վարիչ:

1994-2007 թվականներին եղել է պետական բյուջեից ֆինանսավորվող թեմայի մասնակից, ՀՀ ԿԳ նախարարության ազգային ինստիտուտի «Մաթեմատիկա» առարկայական հանձնաժողովի գիտ.քարտուղար, Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի Խորհրդի անդամ, ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ:

1984 թվականին ստացել է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1986 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

Պարգևատրումներ

2003 թվականին արժանացել է ՀՊՃՀ վաստակագրի:

2007 թվականին՝ ՀՊՃՀ ոսկե հուշամեդալի:

2008 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի:

2012 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալի:

2013 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրի:

Շուրջ 40 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է: