
Կարինե Մերուժանի Խաչատրյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 19-ին Երևանում: 1991 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 1996 թվականին ավարտել է ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետը: 1998-2000 թվականների սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում, 2002-2004 թվականներին՝ ՀՊՃՀ ասիրանտուրայում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականին «Կասբա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:
2002-2003 թվականներին եղել է «Երևան» համալսարանի դասախոս:
2004-2005 թվականներին՝ ՀՊՃՀ ԿՃՁԷ և Կ ամբիոնի ասիստենտ:
2005-2011 թվականներին՝ ՀՊՃՀ ՊՈԱԿ գլխավոր հաշվապահի տեղակալ և համատեղությամբ ՀՊՃՀ ԿՃՁԷ և Կ ամբիոնի ասիստենտ:
2011 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Ֆինանսատնտեսական վարչության պետն է, գլխավոր հաշվապահը:
Մասնակցել է ՀՊՃՀ նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Արդիական միասնական Պոլիտեխնիկ», ՀՊՃՀ «Կրթության որակ և համապատասխանություն» ՀԱՊՀ Կրթության բարելավման, «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» ծրագրերին:
2004 թվականին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
2007 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:
Ունի ՀՀ ֆինանսների նախարարության որակավորման վկայականներ:
Գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: