
Աշոտ Ժուլվերնի Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 9-ին՝ Երևանում:1985 թվականին ավարտել է թիվ 62 միջնակարգ դպրոցը:1985 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1989 թվականին ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ֆիզիկայի ամբիոնում՝ որպես կրտսեր լաբորանտ:
1992 թվականից եղել է ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ:
1994 թվականից՝ ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի ավագ լաբորանտ:
1996 թվականից՝ ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի դասախոս:
1997 թվականից՝ ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ:
1999 թվականից՝ ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի դոցենտ:
2005 թվականից՝ ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:
2006 թվականից՝ ՀՊՃՀ Ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
2014 թվականից՝ ՀԱՊՀ Ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոռեկտոր:
2015 թվականից՝ ՀԱՊՀ Ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:
2016 թվականից՝ ՀԱՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
2017-2022 թվականներ՝ ՀԱՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
2022-2024 թվականներ ՝ ՀԱՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
2024 թվականից առ այսօր՝ ՀԱՊՀ Գիտության գծով պրոռեկտոր:
Ավելի քան 100 գիտական և 20 մեթոդական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 4 երեխա: