Ռուբեն Ռաֆայելի Վարդանյան

Գլխավոր / Ռուբեն Ռաֆայելի Վարդանյան

Ռուբեն Ռաֆայելի Վարդանյան

Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Ռուբեն Ռաֆայելի Վարդանյանը ծնվել է 1949 թվականին: 1966 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1966-1972 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում,1974-1978 թվականներին՝ Ս. Պետերբուրգի ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի պետական համալսարանում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1972 թվականին ԵրՊԻ-ի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի (ՔՀևԻ) ֆակուլտետի Էլեկտրոնային համակարգերի ավտոմատացված նախագծման (ԷՀՄԱՆ) ամբիոնում՝ որպես ասիստենտ:

1974-1978 թվականներին աշխատել է Ս.Պետերբուրգի ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի պետական համալսարանում՝ որպես ասիստենտ:

1978-1981 թվականներին՝ ԵրՊԻ-ի ՔՀ և Ի ֆակուլտետի ԷՀՄԱՆ ամբիոնում՝ որպես ավագ դասախոս:

1981-1992 թվականներին եղել է ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) ԷՀՄԱՆ ամբիոնի դոցենտ:

1993 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ՀԱՊՀ) ԷՀՄԱՆ ամբիոնի վարիչն է:

ՀԱՊՀ «Կիսահաղորդչային և ֆոտոէլեկտրական սարքեր» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավարն է:

1999-2002 թվականներին եղել է ՀՊՃՀ «Համալսարան-արդյունաբերություն փոխկապակցության կենտրոն»-ի տնօրեն:

Միջազգային հիմնադրամների աջակցությամբ մշակել է բուհական կիրառական գիտական արդյունքների ներդրման գործընթացները, ինչպես նաև ինովացիոն գործունեության կազմակերպման մեխանիզմները:

ՀՀ Ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս է, 032 մասնագիտական խորհրդի անդամ ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ:

1978 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1993 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1994 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

20 գիտահետազոտական աշխատանքների և 14 միջազգային գիտահետազոտական նախագծերի ղեկավար է:

Արժանացել է ՀԱՊՀ, ՀՀ ԿԳՆ և ՀՀ Ինժեներական Ակադեմիայի բազմաթիվ պատվոգրերի:

2000 թվականին՝ ԱՄՆ Միջազգային զարգացումների գրասենյակի պատվոգրի:

2006 թվականին՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված ծրագրի իրականացման համար՝ պատվոգրի:

2006 թվականին՝ ԱՄՆ CRDF հիմնադրամի պատվոգրի:

Եղել է հրավիրված պրոֆեսոր Աթենքի տեխնիկական համալսարանում, Ս.Պետերբուրգի ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի պետական համալսարանում, Բեռլինի տեխնիկական համալսարանում և ԱՄՆ-ի Այլընտրանքային էներգետիկայի լաբորատորիայում:

160 գիտական աշխատանքների հեղինակն է, որոնցից 3-ը գրքեր են, 15-ը` գյուտեր, ավելի քան 20-ը ելույթներ միջազգային գիտաժողովներում:

Ամուսնացած է, ունի մեկ տղա, մեկ աղջիկ, մեկ թոռ: