Արուսյակ Ալյոշայի Թարայան

Գլխավոր / Արուսյակ Ալյոշայի Թարայան

Արուսյակ Ալյոշայի Թարայան

Քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով

Արուսյակ Ալյոշայի Թարայանը ծնվել է 12.02.1971թ. Երևանում: 1988թ.-ին ավարտել է Երևանի N166  միջնակարգ դպրոցը: 1988թ. ընդունվել է  Երևանի  Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ) Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը: Պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելու ընթացքում 1990-92թթ. միաժամանակ սովորել և ավարտել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը և ստացել «Տեխնիկական թարգմանիչի» որակավորում: 1993թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվողական տեխնիկա ֆակուլտետը «ԷՀՄ-ի կոնստրուկտավորում և տեխնոլոգիա» մասնգիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1994-2000 թվականներին «Նիկե» և «Բինգո» ՍՊԸ-ում:

2002-2015 թվականներին աշխատել է  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Էլեկտրատեխնիկական ֆակուլտետում՝ որպես քարտութար- մեքենագրուհի:

2015-2016 թվականներին աշխատել է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Էլեկտրատեխնիկական ֆակուլտետում՝ որպես տեսուչ:

2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի Քոլեջում պրակտիկայի վարիչի պաշտոնում:

Հիմնական աշխատանքին զուգահեռ 2016թ., 2017թ. մասնակցել է ՀԱՊՀ Երևանի Քոլեջի ընդունելության կազմակերպման աշխատանքներին:

2018-2019 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի Քոլեջում՝ որպես ավագ տեսուչ:

2019 թվականից ՀԱՊՀ Երևանի Քոլեջի խորհրդի անդամ է:

2019 թվականից աշխատում է ՀԱՊՀ Երևանի քոլեջի փոխտնօրենի պաշտոնում: