Սուսաննա Յուրիկի Կոտիկյանը ծնվել է 1968թ. օգոստոսի 18-ին ք. Երևանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1975-1985թթ. – սովորել է Երևանի ադմիրալ Իսակովի անվան ռուսական միջնակարգ դպրոցում:
1985-1990թթ. սովորել է Կ.Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկա-տեխնոլոգիական ֆակուլտետում, ստանալով ինժեներ-քիմիկոս-տեխնոլոգի կրթական աստիճան: Դիպլոմը՝ գերազանցությամբ:
1996-1998թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում, ստանալով «Քիմիական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական աստիճան: Դիպլոմը՝ գերազանցությամբ:
1998-սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրայում, ստանալով ճարտարագետ-հետազոտող «Քիմիական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ կրթական աստիճան:
2002թ մայիսի 10-ին 05.17.04 (Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիա) մասնագիտությամբ պաշտպանել է «Հալոգենպարունակող էլեկտրոնադեֆիցիտ օլեֆինների հիման վրա նոր ֆոսֆորօրգանական էքստրագենտների սինթեզ և կարևորագույն տեխնոլոգիական հանգույցի մշակում» թեմայով ատենախոսություն, ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
2005թ. ստացել է դոցենտի կոչում:
2015-2018թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոկտորանտուրայում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1985-1996թթ.- աշխատել է Կ.Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում որպես ստաժեր-հետազոտող:
1998-2005թթ աշխատել է որպես ասիստենտ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի «Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ» ամբիոնում:
2005 թ. առ այսօր աշխատում է որպես դոցենտ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում:
2017-2020թթ. աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում որպես քիմիա առարկայի ուսուցիչ:
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ`
60 գիտական հոդվածների հեղինակ
5 գիտական թեզիսների հեղինակ
6 մեթոդական ցուցումների հեղինակ
3 մագիստրոսական թեզերի ղեկավար
2013-2021թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,
«Բանբեր» ամսագրի «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ» սերիայի պատասխանատու քարտուղար:
2012թթ- առ այսօր՝ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի ժուրիի անդամ
2021 թթ. – առ այսօր՝ Բնագիտական ուսանողական մրցաշարի ժուրիի նախագահ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած է, ունի 2 երեխա: