Սարգիս Հովհաննեսի Սիմոնյան

Գլխավոր / Սարգիս Հովհաննեսի Սիմոնյան

Սարգիս Հովհաննեսի Սիմոնյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 7-ին Իջևանում: 1964 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1964 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1969 թվականին ավարտել է ԵրՊԻ Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը: 1969 թվականին ԵրՊԻ-ի ռազմագիտության ամբիոնում ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:

1972 թվականին ընդունվել է Հայաստանի էներգետիկայի ԳՀԻ-ի ասպիրանտուրա, իսկ հետագայում տեղափոխվել է Կիևի էներգետիկայի պրոբլեմների մոդելավորման ինստիտուտի (ԷՊՄԻ) ասպիրանտուրա: 1976 թվականին ավարտել է Կիևի էներգետիկայի պրոբլեմների մոդելավորման ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին Կիևի Էներգետիկայի պրոբլեմների մոդելավորման ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա «Էներգիա» ԳԱՄ-ի Ատոմային էներգետիկայի հայկական գիտահետազոտական բաժնում՝ որպես սեկտորի վարիչ, Գազպրոմի ՀԳՀՀ-ի Երևանի կոմպլեքսային բաժանմունքում՝ որպես ավագ գիտաշխատող:

1978-1995 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես դոցենտ։

1995-2010 թվականներին եղել է ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Տեղեկատվական համակարգերի ինֆորմացիոն ապահովում» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

2010-2017 թվականներին եղել է ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

2017 թվականից առ այսօր ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնի վարիչն է:

1995 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալն է:

1995 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Գիտական խորհրդի անդամ:

2010 թվականից առ այսօր ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի «ՏՏ և Ա» ամբիոնին կից «Համակարգային վերլուծություն» բազային գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր-ղեկավարն է, այժմ՝ ՀԱՊՀ «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի» ինստիտուտի նույնանուն լաբորատորիայի ղեկավար:

Մրցութային կարգով ընդգրկվել է 2014, 2015 և 2016 թվականներին ՀՀ 100 առավել արդյունավետորեն աշխատող գիտնականների ցուցակում:

2003 թվականից առ այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Տեղեկագրի» /տեխնիկական գիտությունների սերիա/ խմբագրական խորհրդի անդամ է, «Կառավարում և ավտոմատացում» սեկցիայի պատասխանատու:

2004 թվականից առ այսօր Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի «Լրաբերի» խմբագրական խորհրդի անդամ է, «Էկոնոմիկա և կառավարում» բաժնի պատասխանատու:

2014 թվականից առ այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտության աշխարհում» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է, «Տեխնիկական գիտություններ» բաժնի խմբագիր:

1998-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ «Մոդելավորում, օպտիմալացում, կառավարում» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր:

2012 թվականից առ այսօր ՀՊՃՀ (ՀԱՊՀ) «Բանբերի» խմբագրական խորհրդի անդամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա» սերիայի գլխավոր խմբագիր է:

1995-2016 թվականներին եղել է ՀՊՃՀ (ՀԱՊՀ) դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության «Կառավարման, ավտոմատացման համակարգերի և էլեկտրոնիկայի» 032 մասնագիտական խորհրդի անդամ, խորհրդի գիտքարտուղար և խորհրդի նախագահի տեղակալ:

2016 թվականից առ այսօր ՀԱՊՀ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության «Կառավարման և ավտոմատացման» 032 Մասնագիտական խորհրդի նախագահն է:

1998-2016 թվականներին եղել է ՀՀ ԿԳՆ փորձագետ, ՀՀ ԿԳՆ տեխնիկական գիտությունների գծով փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար:

2016 թվականից առ այսօր ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի փորձագետ է:

1996 թվականից ՀՃԱ թղթակից-անդամ է:

2003 թվականից՝ ՀՃԱ իսկական անդամ:

2011 թվականից՝ ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ:

2017 թվականից՝ ՀՀ Իջևան քաղաքի պատվավոր քաղաքացի:

1977 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1980 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

1993 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1995 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

1995-1996 թվականներին եղել է տպագրված «Լավագույն գիտական աշխատանքի» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ):

1996-1997 թվականներին՝ ասպիրանտի «Լավագույն գիտական ղեկավարի» մրցանակաբաշխության հաղթող:

1997-1998 թվականներին՝ «Լավագույն մագիստրոսական ատենախոսության» մրցանակաբաշխության հաղթող՝ որպես գիտական ղեկավար:

1998-1999 թվականներին՝ տպագրված «Լավագույն գիտական աշխատանքի» մրցանակաբաշխության հաղթող (2-րդ մրցանակ):

2003 թվականին՝ ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյակին նվիրված «Վերջին 10 տարում հրատարակված լավագույն ուսումնական ձեռնարկի» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ):

2004-2005 թվականներին՝ հրատարակված «Լավագույն մենագրության» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ) (համահեղինակ՝ Ա.Գ. Ավետիսյան), «Լավագույն դասագիրք և ուսումնական ձեռնարկ» մրցանակաբաշխության հաղթող (2-րդ մրցանակ):

2008-2009 թվականներին՝ հրատարակված «Լավագույն դասագրքի» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ):

2011 թվականին՝ հրատարակված «Լավագույն մենագրության» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ), (համահեղինակ՝ Ա.Գ. Ավետիսյան):

2014 թվականին՝ հրատարակված «Լավագույն գիտական հոդվածաշար» մրցանակաբաշխության հաղթող (1-ին մրցանակ):

2002 թվականին արժանացել է ՀՃԱ «Պատվո նշան»-ի:

2003 թվականին՝ ՀՊՃՀ վաստակագրի, ՀՀ ԿԳՆ պատվոգրի:

2006 թվականին՝ ՀՊՃՀ «Ոսկե հուշամեդալ»-ի:

2008 թվականին՝ ՀՃԱ «Պատվո նշան»-ի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

2013 թվականին՝ ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալի:

2016 թվականին՝ նրան շնորհվել է ՀԱՊՀ վաստակագիր, Золотой почетный знак Российской Инженерной Академии:

280-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է: