Հարություն Վարոսի Սիմոնյան

Գլխավոր / Հարություն Վարոսի Սիմոնյան

Հարություն Վարոսի Սիմոնյան

Հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկան

Հարություն Վարոսի Սիմոնյանը ծնվել է 1946 թվականին: 1963 թվականին ավարտել է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1968 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: 1972-1976 թվականներին սովորել է ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1968 թվականին «Երքմշին» տրեստում՝ որպես գլխավոր մեխանիկ:

1969-1972 թվականներին եղել է ԵրՊԻ-ի M-03 լաբորատորիայի ավագ ինժեներ:

1976-1978 թվականներին՝ Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատող:

1970-1978 թվականներին՝ ԵրՊԻ-ի «Մեքենաների մասեր» ամբիոնի դասախոս:

1979-1985 թվականներին՝ ԵրՊԻ-ի «Մեքենաների մասեր» ամբիոնի դոցենտ:

1982-1985 թվականներին՝ ԵրՊԻ-ի Ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ:

1986-1989 թվականներին՝ ԵրՊԻ-ի Ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

1985-1995 թվականներին՝ ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) Երեկոյան ուսուցման Մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի դեկանի տեղակալ:

1995-2000 թվականներին՝ ՀՊՃՀ «Արտադրությունից չկտրված շարունակական կրթության» բաժանմունքի վարիչի տեղակալ:

2000-2006 թվականներին՝ ՀՊՃՀ Հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչի տեղակալ:

2006-2009 թվականներին՝ ՀՊՃՀ Հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ:

2009 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկանն է:

1976 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1978 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

Պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:

Շուրջ 30 գիտական աշխատանքների, այդ թվում՝ երկու հեղինակային իրավունքի և 5 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է ունի մեկ տղա, մեկ աղջիկ և երկու թոռնիկ: