Ջանիկ Սեյրանի Սևոյան

Ջանիկ Սեյրանի Սևոյան

Ջանիկ Սեյրանի Սևոյան

«Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր

Ջանիկ Սեյրանի Սևոյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 11-ին Արտաշատ քաղաքում: 2000-2002 թվականներին եղել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հովանու ներքո գործող «Հայորդաց տան» անդամ: 2012 թվականին ավարտել է Արտաշատի Ա. Գոլեցյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2012 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 2016 թվականին ավարտել է ՀԱՊՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը, 2018 թվականին՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2014 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ որպես «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր:

2017 թվականից առ այսօր ՀԱՊՀ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետն է:

2006-2012 թվականներին եղել է դպրոցական «Մեր մասին…» ամսագրի գլխավոր խմբագիր:

2012 թվականից առ այսօր ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Ճարտարագետ» ամսագրի գլխավոր խմբագիրն է:

2014 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Պոլիտեխնիկ Մրցանակաբաշխություն-2014»-ին ճանաչվել է տարվա «Լավագույն ուսանող»:

2014 թվականին արժանացել է ՀԱՊՀ ՈւԽ հասարակական ակտիվությունը հավաստող «Սպիտակ դիպլոմ»-ի:

2015 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական մրցույթում ճանաչվել է տարվա «Լավագույն ուսանող»:

2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրով:

2016 թվականին՝ ՀԱՊՀ շնորհակալագրով:

2016 թվականին ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ՏՏ ոլորտում Առաջին կարգի կրթական պարգևի:

2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական մրցույթում ճանաչվել է տարվա «Լավագույն ուսանող»:

Ավելի քան մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: