Նինա Գագիկի Սահակյան

Գլխավոր / Նինա Գագիկի Սահակյան

Նինա Գագիկի Սահակյան

Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ

Նինա Գագիկի Սահակյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 3-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է թիվ 171 միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (լեռնամետալուրգիական ճյուղում) մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը, 2005 թվականին՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը։ 2018թ․-ից ՀԱՊՀ հայցորդ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2005 թվականից առ այսօր ՀԱՊՀ «Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի դասախոս։

2018-2020 թվականներին ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ։

2020 թվականից առ այսօր ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ։

ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ է։

11 գիտական հոդվածների և 4 արտոնագրի հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։