
Լուսինե Հակոբի Պողոսյանը ծնվել է 28․04․1987թ․ ք․ Երևանում:
1994-2003թթ․ սովորել է Հ․ Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցը:
2003-2004թթ․ սովորել և ավարտել է Ղ․ Աղայանի անվան միջնակարգ դպրոցը:
2004-2008թթ․ սովորել և ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ:
2016-2018թթ․ սովորել և ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Տնտեսագիտություն մասնագիտությամբ մագիստրատուրան:
2010-2021թթ․ աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հեռակա ուսուցման ֆակուլտետում որպես տեսուչ:
2018թ․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85 ամյակի կապակցությամբ ստացել է շնորհակալագիր:
2020թ․ եղել է Հեռակա ուսուցման ֆակուլտետի խորհրդի անդամ:
2021թ․ հունիսից ՀԱՊՀ Երևանի քոլեջի փոխտնօրենն է:
2021թ․ ՀԱՊՀ Երևանի քոլեջի խորհրդի քարտուղար է: