Օլեգ Հարությունի Պետրոսյան

Գլխավոր / Օլեգ Հարությունի Պետրոսյան

Օլեգ Հարությունի Պետրոսյան

Էլեկտրոնիկայի, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Օլեգ Հարությունի Պետրոսյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 1-ին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: 1969 թվականին ավարտել է Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցը: 1969 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1974 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1976 թվականին ընդունվել է Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) ասպիրանտուրա:

Ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ)՝ որպես ինժեներ:

Եղել է պրոֆեսոր Լ.Ն. Պրեսնուխինի ղեկավարած հաշվողական համակարգերի և կառավարման միջոցների բնագավառային լաբորատորիայում կրտսեր գիտական աշխատող:

1980 թվականից աշխատել է ԵրՄՄԳՀԻ-ում՝ որպես առաջատար ինժեներ, ավագ գիտական աշխատող և սեկտորի վարիչ:

1992-2007 թվականներից՝ Երևանի ավտոմատացված կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում՝ առաջատար մասնագետ և գլխավոր մասնագետ:

1981 թվականից ԵրՊԻ-ի (այժմ՝ ՀԱՊՀ) «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի աշխատակից է:

2015 թվականից առ այսօր «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի վարիչն է:

ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ է:

1981-1990 թվականներին եղել է ԵրՄՄԳՀԻ-ի երիտասարդ մասնագետների և գիտնականների խորհրդի նախագահ:

Ներկայումս 046 մասնագիտացված խորհրդի նախագահի տեղակալն է և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա» «Բանբերի» խմբագրական խորհրդի անդամ է:

1977 թվականին դարձել է ՄԷՏԻ-ի սոցմրցման հաղթող:

1979 թվականին՝ ՄԷՏԻ-ի լավագույն երիտասարդ գիտնական:

1979 թվականին՝ Մոսկվայի Զելենոգրադի շրջանի լավագույն երիտասարդ գիտնականների մրցույթի հաղթող:

1980 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1985 թվականին՝ ավագ գիտական աշխատողի կոչում:

2013 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2014 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:

Կատարված աշխատանքների համար Օ.Պետրեսյանը պարգևատրվել է ՀԱՊՀ ոսկե մեդալով, շնորհակալագրերով և վաստակագրերով:

Պարգևատրվել է ԵրՄՄԳՀԻ-ի պատվոգրերով:

Ամուսնացած է, ունի երեք որդի: