Իննա Գեորգիի Նալբանդյան

Գլխավոր / Իննա Գեորգիի Նալբանդյան

Իննա Գեորգիի Նալբանդյան

Հատուկ բաժնի պետ

Իննա Գեորգիի Նալբանդյանը  ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 15-ին Ադերբեջանի  ՍՍՀ  Բաքու քաղաքում։

1973 թվականին ավարտել է Բաքու քաղաքի թիվ. 133 միջնակարգ դպրոցը։

1974 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։

1980 թվականին ավարտել է այն՝ ստանալով ճարտարագետ էլեկտրիկի որակովորում։

1981 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 2-րդ բաժին՝ որպես տեսուչ։

1992 թվականին տեղափոխվել է  ճարտարագետի պաշտոնին։

1992 թվականին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց   Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարան, և նա նշանակվեց Ռեժիմային մոբիլիզացիոն բաժնի պետ։

2011 թվականին Ռեժիմային մոբիլիզացիոն բաժինը վերանվանվեց Հատուկ բաժին, որտեղ նա մինչև օրս  զբաղեցնում է բաժնի պետի պաշտոնը։

Ամուսնացած է,  ունի  երեք զավակ։