Նաիրա Մերուժանի Իսպիրյանը ծնվել է 1960թ. մարտի 2-ին Հայաստանում, ք. Երևանում
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1967-1977թթ. Սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվ. #131 միջնակարգ դպրոցում, ոսկե մեդալ
1967-1974թթ. Սովորել է Մ.Միրզայանի անվան երաժշտական յոթնամյա դպրոցը, ատեստատ՝ գերազանցության
1977-1982թթ. Սովորել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, դիպլոմ՝ գերազանցության, որակավորում՝ ֆիզիկոս, ֆիզիկոս-ուսուցիչ
1984-1987թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի ասպիրանտուրայի բաժնում (ղեկավար՝ Ա.Գ.Առոնով, Լենինգրադի միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, հետագայում՝ Ա.Ժ.Խաչատրյան, Պոլիտեխնիկ, ԵրՊԻ)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1982-1984թթ. ԵրՊԻ (Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ), Ֆիզիկայի ամբիոն #1, լաբորանտ
1984-1989թթ. ԵրՊԻ (Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ), Ֆիզիկայի ամբիոն #1, դասախոս
1989 – ից առ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի Ֆիզիկայի ամբիոնի դասախոս, 2005թ.-ից՝ դոցենտ
1996-2023թթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում «Ընդհանուր ֆիզիկա» առարկայի դասախոս, դոցենտ
2005-2006 ուս. Տարում Ավետիք Մկրտչյանի անվ. ՄՏԻՀ-ում իրանցի ուսանողների համար անգլերեն լեզվով կազմակերպված Ֆիզիկա առարկայի նախապատրաստական կուրսերի դասախոս
Ավելի քան 30 տարվա դասավանդման փորձ (Ընդհանուր ֆիզիկա ինժեներների համար ֆիզիկայի տարրերով տեղացի և օտարերկրյա ուսանողների համար)
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Թվով 12 գիտական հոդվածների, անգլերեն լեզվով 3 ուսումնական ձեռնարկների, տպագրված 6 մեթոդական հոդվածների հեղինակ է
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
- 1982,1984,1986թթ. – Գիտական սեմինարներ «Պինդ մարմնի ֆիզիկա» թեմայով (հրավիրված պրոֆեսորներ Մոսկվայից, Լենինգրադից, Կիևից, Չեռնովցիից), Հայաստան.
- 2008 – Միջազգային կրթական գիտաժողով, «Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում. խնդիրներ և լուծումներ», Երևան
- 2011 – Կիսահաղորդչային միկրո և նանոէլեկտրոնիկա – յոթերորդ միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, Հայաստան
- 2012 – Համահայկական III գիտաժողով «Գիտությունը 21-րդ դարում. Հիմնական մարտահրավերները և դրանց լուծումները», Երևան
- 2015 – Բոլոնյան կրթական համակարգի ներդրման միջբուհական աշխատաժողով: Երևան, Սլավոնական համալսարան
- 2023 – «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպություն (International Baccalaureate Organization) – IB Professional Development Workshop Physics – DP (cat. 1), Diploma Programme
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած է, ունի երկու դուստր