Սառա Աշոտի Մկրտչյան

Գլխավոր / Սառա Աշոտի Մկրտչյան

Սառա Աշոտի Մկրտչյան

Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարման սեկտորի վարիչ

Սառա Աշոտի Մկրտչյանը 1982 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1987 թվականին ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1987 թվականին ՀԽՍՀ ԳԱ Կապանի բաժանմունքում՝ որպես տնտեսագետ:

1990-1994 թվականներին եղել է ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) Կապանի ուսումնակոնսուլտացիոն բաժանմունքի դասախոս:

1992-1994 թվականներին աշխատել է Սյունիքի մարզի կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդում՝ որպես գլխավոր հաշվապահ:

1996-2000 թվականներին՝ «Ագարակ-թեսթ» փորձագիտական լաբորատորիայում՝ գլխավոր հաշվապահ:

2000-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ «ԼՄ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի ասիստենտ:

2001-2007 թվականներին՝ «Կապանի բիզնեսի օժանդակման կենտրոն» ՀԿ-ի բիզնես-կոնսուլտանտ:

2012-2014 թվականներին՝ ՀՊՃՀ «Ընդհանուր տնտեսագիտություն» ամբիոնի ասիստենտ:

2014-2016 թվականներին՝ ՀԱՊՀ «Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի դոցենտ:

2016 թվականից առ այսօր «Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն ու կառավարում» սեկտորի վարիչն է:

Մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական ծրագրերի:

1 մենագրության, 15 գիտական հոդվածների և 4 ուսումնամեթոդական աշխատանքի հեղինակ է: