Վազգեն Շավարշի Մելիքյան

Գլխավոր / Վազգեն Շավարշի Մելիքյան

Վազգեն Շավարշի Մելիքյան

Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ

Վազգեն Շավարշի Մելիքյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 29-ին Երևանում: 1963-1970 թվականներին սովորել է թիվ 50 միջնակարգ դպրոցում: 1973 թվականին ավարտել է Մ.Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցը: 1973 թվակնին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1978 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետը: 1981-1984 թվականներին արտադրությունից չկտրված ուսուցման ձևով սովորել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի «Էլեկտրոնիկա» ամբիոնի նպատակային ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978 թվականից ԵրՊԻ-ի «Հաշվողական տեխնիկա» ամբիոնում` որպես ճարտարագետ:

1980 թվականից եղել է «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի ասիստենտ:

1984 թվականից՝ «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի դոցենտ:

1996-2001 թվականներին՝ համատեղությամբ ճարտարագետ հետազոտողի նորաստեղծ կրթական ծրագրի գծով Ասպիրանտական դպրոցի փոխտնօրեն:

2001 թվականից առ այսօր «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչն է և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրենը:

1989-1991 թվականներին գիտական վերապատրաստում է անցել Վիեննայի տեխնիկական համալսարանի Ընդհանուր էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում:

2014 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

2016 թվականին՝ IEEE ավագ անդամ:

1996 թվականին ՀՊՃՀ Հոգաբարձուների խորհրդի և ղեկավարության կողմից արժանացել է գովեստագրի:

2007 թվականին՝ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

2010 թվականին՝ տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառի ՀՀ Նախագահի մրցանակ-ի:

2011 թվականին՝ ՀՊՃՀ ոսկե մեդալ-ի:

2012 թվականին՝ «Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման:

2012 թվականին՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի:

2013 թվականին՝ ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալի:

2015 թվականին՝ ՀՀ ՊՆ շնորհակալագրի՝ 2016 թվականին՝ ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի՝ ոսկե հուշամեդալ-ի, ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ոսկե մեդալի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հուշամեդալի և Վիվասել ընկերության ոսկե մեդալի:

2017 թվականին՝ «Սինոփսիս» ընկերության գերազանցության մրցանակի:

1984 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1985 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

2006 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:

270-ից ավելի գիտական և 130-ից ավելի մեթոդական աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 3 դուստր և 1 որդի: