Մանյա Ալբերտի Մելիքյան

Գլխավոր / Մանյա Ալբերտի Մելիքյան

Մանյա Ալբերտի Մելիքյան

ՀԱՊՀ գրասենյակի պետ

Մանյա Ալբերտի Մելիքյանը ծնվել է Երևանում։

1988 թվականին ավարտել է Երևանի 156 միջնակարգ դպրոցը։

1989-1991 թվականներին սովորել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում /տեխնիկում/, 2017 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989-1994 թվականներին Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ընդհանուր բաժնում՝ որպես մեքենագրուհի։

1996-1998 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ, հետագայում՝ ՀՊՃՀ) Ընդհանուր բաժնում՝ որպես 2-րդ կարգի մեքենագրուհի։

2001-2019 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (հետագայում՝ ՀԱՊՀ) Ընդհանուր բաժնում՝ որպես օպերատոր և գործավար։

2019 թվականի մայիսի 20-ից նշանակվել է Ընդհանուր բաժնի պետ։

Պարգևատրվել է շնորհակալագրերով: