Մարինե Սեյրանի Գրիգորյանը ծնվել է ք. Երևանում, 1976 թվականի մայիսի
14-ին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1983- 1993 ք.Երևանի Ֆ.Է.Ջերժինսկու անվան N20 միջնակարգ դպրոց:
1993-1998 Երևանի Պետական Համալսարան «Փիլիսոփայություն, սոցիոլոգիա և հոգեբանություն» ֆակուլտետ, մասնագիտացում՝ հոգեբանություն:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1998-2001թթ. Հայաստանի ճարտարագիտական համալսարան, «Արտադրական սոցիոլոգիա և ինժեներական հոգեբանություն» ամբիոն, լաբորանտ:
2001-2002թթ. Հայաստանի ճարտարագիտական համալսարանի «Ուսանողական կարիերայի կենտրոն»-ի աշխատակից:
2002-2004թթ. «Եվրազիա Բարեգործական Միություն» հասարակական կազմակերպություն, մարքեթինգի և հասարակայնության հետ կապի բաժնի աշխատակից
2004-2008թթ. «Սիլվա-Կրիստալ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, գործավար, արտաքին կապերի բաժնի աշխատակից
2018թ-2023թթ. Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան, «Մեխանիկա և մեքենագիտություն» ամբիոն, լաբորանտ
2023թ. առ այսօր ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց, հոգեբան
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2023թ. հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 25-ը մասնակցել է Բրիտանական խորհուրդի կազմակերպած ՝ «Understanding special educational needs», «Understanding approaches to inclusive learning», «Understanding assessment for learning» and «Understanding teaching for tests» առցանց դասընթացին:
2023թ. դեկտեմբերի 11-ից 16-ը մասնակցել է «Հոգեսոցիոլոգիական կարգավորման կենտրոն»-ի կողմից կազմակերպված «Վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքները» դասընթացին:
2024թ. փետրվարի 20-ն և 21-ն մասնակցել է Ռեքավերի քոլեջի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Մետաֆորիկ քարտերի կիրառումը հոգեբանական խորհրդատվության ընթացքում»
2024թ. մարտի 16-ից հունիսի 22-ը մասնակցել է հոգեբան-խորհրդատու Մարինե Պետրոսյանի «Խմբային խորհրդատվություն» առցանց դասընթացին:
2024թ. ապրիլի 4-ից մայիսի 2-ը մասնակցել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական հոգեբանություն» կենտրոնի և «Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի համատեղ կազմակերպված «Դեռահասների խորհրդատվություն» վերապատրաստման ծրագրին:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած է՝ ունի երկու երեխա: