
Գևորգ Իվանի Մարգարովը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը։ 1971 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1976 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետը` ստանալով «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկի որակավորում։ 1978-1981 թվականներին սովորել է Էլեկտրոնային ղեկավարող մեքենաների ինստիտուտի (ք. Մոսկվա) նպատակային ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Հաշվիչ տեխնիկայի ամբիոնում` որպես ասիստենտ։
1984 թվականից աշխատել է ԵրՊԻ-ի Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնում։
1988 թվականից տեղափոխվել է ԵրՊի-ին կից Կադրերի որակավորման բարձրացման միջճյուղային ինստիտուտ` որպես «Սիստեմատեխնիկա» ամբիոնի վարիչի պաշտոնակատար։
1989 թվականից եղել է ԵրՊԻ-ին կից Կադրերի որակավորման բարձրացման միջճյուղային ինստիտուտի «Սիստեմատեխնիկա» ամբիոնի վարիչ։
2004 թվականից ՀՄՃՀ Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման (այժմ՝ ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման) ամբիոնի վարիչն է:
2015 թվականի մարտ-հունիս ամիսներին եղել է ՀԱՊՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան:
2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչն է։
1983 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1986 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։