Կարապետ Արթուրի Կոգարով

Գլխավոր / Կարապետ Արթուրի Կոգարով

Կարապետ Արթուրի Կոգարով

Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար

Կարապետ Արթուրի Կոգարովը ծնվել է 1989 թվականի հունիսի 27-ին Երևանում: 1996-2006 թվականներին սովորել է Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում: 2006 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 2010 թվականին ավարտել է ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը, 2012 թվականին՝ ՀՊՃՀ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը: 2007-2009 թվականներին սովորել է ՀՊՃՀ Հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքում «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ՝ որպես երկրորդ մասնագիտություն: 2014 թվականին ընդունվել է ՀԱՊՀ ասպիրանտուրա:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականին «Շ. Շահամիրյան» կրթահամալիրում՝ որպես շախմատի ուսուցիչ:

2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ ռեկտորի՝ Ուսանողության հետ տարվող աշխատանքների գծով օգնականն է:

2008 թվականին ընտրվել է Էներգետիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ:

2009 թվականին բուհ-ում գործող «Պոլիտեխնիկ» ամսագրի վարկանիշով ճանաչվել է «Տարվա ամենաակտիվ ուսանող»:

2010-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ:

2012-2017 թվականներին՝ Ուսանողական գիտական ընկերության նախագահ:

2012-2017 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր՝ Գիտության, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով և Գյուղատնտեսական և բնապահպանական մշտական հանձնաժողովների անդամ:

2015 թվականից ՀԱՊՀ  Հոգաբարձուների խորհրդի քարտուղարն է:

Եղել է Երիտասարդ առաջնորդների դպրոցի կառավարման խորհրդի անդամ:

«Պոլիտեխնիկ» Ուսանողական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է:

2014 թվականին պարգևատրվել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Սպիտակ դիպլոմ»-ով:

2017 թվականին՝ ԱԺ նախագահի պատվոգրով:

2018 թվականին՝ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի բարձրագույն պարգևով՝ շքանշանով:

2019 թվականի հունվարի 21-ին նշանակվել է ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար:

Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով :

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: