Գագիկ Տիգրանի Կիրակոսյան

Գլխավոր / Գագիկ Տիգրանի Կիրակոսյան

Գագիկ Տիգրանի Կիրակոսյան

Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ

Գագիկ Տիգրանի Կիրակոսյանը ծնվել է 1955 թվականին։ 1972-1977 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանի (МГТУ) ասպիրանտուրայում։ 1987-1988 թվականներին վերապատրաստվել է Վիեննայի տեխնիկական համալսարանի (Ավստրիա) գործողությունների հետազոտման ամբիոնում, 2001 թվականին` Վիեննայի համալսարանի (Ավստրիա) լոգիստիկայի ամբիոնում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977 թվականին Երևանի Կ. Մարքսի անվան «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնում` որպես ասիստենտ, ապա դոցենտ:

2001 թվականից առ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնի վարիչն է:

2002 թվականից առ այսօր Վիեննայի համալսարանի (Ավստրիա) լոգիստիկայի ամբիոնի հրավիրված պրոֆեսոր է:

2011 թվականից առ այսօր Մյունխենի ռազմական համալսարանի (Գերմանիա) գործողությունների հետազոտման ամբիոնի հրավիրված պրոֆեսոր է:

1998 թվականից «Մասնագիտական և ձեռնարկատիրական կողմնորոշման միություն» հասարակական կազմակերպության նախագահն է։

1999 թվականից  «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» հասարակական կազմակերպության ակադեմիական խորհրդատու և թղթակից անդամ է։

1993 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1986 թվականին` «Հաշվողական տեխնիկա» մասնագիտության դոցենտի գիտական կոչում։

2001 թվականին` տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2011 թվականին` «Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում» բնագավառի պրոֆեսորի գիտական կոչում։

1983 թվականին եղել է ԽՍՀՄ ժողովուրդների նվաճումների ցուցահանդեսի դիպլոմանտ։

1987 թվականին գիտության և տեխնիկայի բնագավառում արժանացել է ԽՍՀՄ Լենինյան կոմերիտմիության մրցանակի։

2003 և 2008 թվականներին` ՀՊՃՀ վաստակագրերի:

2008 թվականին` Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի շնորհակալագրի:

2015 թվականին` ՀԱՊՀ ոսկե հուշամեդալի:

90-ից ավելի հոդվածների, մեթոդական աշխատությունների, ռեֆերատների, հաշվետվությունների, թեզիսների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա` աղջիկ և տղա:

[/cm