Աիդա Արմանի Կիրակոսյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 25-ին Երևանում։ 2015 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը։ 2018 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա ֆակուլտետ բակալավրի կրթական ծրագրով։
2016 թ․ ապրիլին մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «IT Ture» հեքեթոնին։
2016 թ․ մասնակցել է Եվրոպական երիտասարդական պառլամենտի ամառային դպրոցին։
2019 թ․ մինչ օրս ՀԱՊՀ ԿՄ և Ֆ ֆակուլտետի ՈՒԽ անդամ է։
2019 թ․ մայիսին մասնակցել է ՀԱՊՀ ՈւԽ-ի կողմից կազմակերպված «Beengineer 2019» միջհամալսարանական ուսանողական գիտական կոնֆերանսին։
2019 մինչ օրս հանդիսանում է ՀԱՊՀ ՈՒԽ մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ։
2019 թ․ հոկտեմբերին բակալավրի կրթական ծրագրով ՀԱՊՀ-ի կողմից արժանացել է Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակին։
2019-2020 թթ․ եղել է ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ։
2020 թ․ մինչ օրս հանդիսանում է ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի գործերի հավաքագրման պատասխանատու։
2020 թ․ նոյեմբերի 20-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի քարտուղար: