Իշխան Վահանի Հովհաննիսյան

Մաթեմատիկայի ուսուցիչ

Իշխան Վահանի Հովհաննիսյանը ծնվել է գ. Ձիթհանկովում, Անիի շրջան, 1960 թվականի սեպտեմբերի 20-ին։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1977 թվականին ավարտել է ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով գիշերօթիկ դպրոցը:

1977 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան:

1982 թվականին ավարտել է ԵՊՀ Մեխանիկա- մաթեմատիկական ֆակուլտետը:

1984-1988 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1982-1985 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բ/մաթեմատիկայի-1 ամբիոնի լաբորանտ:

1985-1993 թվականներին եղել է ԵրՊԻ-ի բ/մաթեմատիկայի-1 ամբիոնի ավագ լաբորանտ:

1993-1997 թվականներին՝ ՀՊՃՀ ՄՄԿ ամբիոնի ասիստենտ:

1997 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) ՄՄԿ ամբիոնի դոցենտ է:

2005-2018 թվականներին եղել է ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) ԿՄՖ ֆակուլտետի դեկանի տեղակալ:

2018-2024 թվականներին եղել է ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) ԿՄՖ ֆակուլտետի դեկան:

ԲՈՀ-ի 053 մասնագիտական խորհրդի և մաթեմատիկական անալիզ առարկայական հանձնաժողովի անդամ է, ԿՄՖ ֆակուլտետի Խորհրդի քարտուղար:

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

26 գիտական և 17 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

1994 թվականին արժանացել է ՀՀ Լուսավորության նախարարության «Հետազոտող ուսուցիչ» տարակարգի:

2003 թվականին՝ ՀՊՃՀ շնորհակալագրի:

2008 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրի:

2010 թվականին՝ ՀՊՃՀ վաստակագրի: