Արմեն Հենրիկի Հովհաննիսյան

Գլխավոր / Արմեն Հենրիկի Հովհաննիսյան

Արմեն Հենրիկի Հովհաննիսյան

Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն

Արմեն Հենրիկի Հովհաննիսյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 8-ին՝ Երևանում:

1978 թվականին ավարտել է թիվ 29 միջնակարգ դպրոցը։

1978 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։

1983 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը։

1986 թվականին ընդունվել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրա։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1983 թվականին «Հայոսկի» արտադրական միավորման «Սոթքի» ոսկու ստորգետնյա հանքում` որպես լեռնային վարպետ։

1985 թվականին տեղափոխվել է միութենական «Սոյուզվզրիվպրոմ» տրեստի «Հայհատուկ» վարչություն` որպես ինժեներ-նախագծող։

1989-2002 թթ. ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ, պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների ղեկավար, առա­ջա­­տար գիտաշխատող:

2002 թվականից աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես Ընդերքաբանության սեկտորի ասիստենտ:

2003-2008 թվականներին եղել է նույն սեկտորի (ամբիոնի) վարիչ:

2008-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ «Ընդերքաբանություն» (2009 թվականից՝ «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն») ամբիոնի վարիչ։

2014-2017 թվականներին եղել է ՀԱՊՀ «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ:

19.12.2017-23.05.2018 թթ` ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալության պետ` հասարակական հիմունքներով համատեղությամբ զբաղեցնելով ՀԱՊՀ «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչի պաշտոնը:

2018 -2021 թ.-ի  սեպտեմբերի 22-ը` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ընդերքաբանության և մետա­լուրգիայի» ֆակուլտետի «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանութ­յուն», ներկայում «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների» ինստիտուտի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանութ­յուն» ամբիոնի վարիչ

2021 թ-ի սեպտեմբերի 22-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի անդամ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Նյութագիտություն և մետալուրգիա» բնագավառի մասնագիտական խորհրդի Նախագահի տեղակալ:

ՀՀ գիտության պետական կոմիտեի փորձագետ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի անդամ-փորձագետ:

ՀՀ Բնապահպանության նախարարության Գիտատեխնիկական խորհրդի անդամ (2016-2017 թ.թ):

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանության և Ընդերքի տեսչական կառավարման Խորհրդի անդամ (2017-2019 թ.թ):

1992 թ. ՌԴ Նովոչերկասսկի պոլիտեխնիկական ինստիտուտ, շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Դատար­կություննեերի ձևավորմամբ մշակման համակարգը և դրա պարամետրերի օպ­տի­մալացումը» թեմայով ատենախոսական աշխատանքի պաշտպանության կապակ­ցութ­յամբ` «Օգտակար հանածոների հանքավայրերի ստորգետնյա մշակում» մաս­նա­գի­տությամբ:

2003 թ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Պինդ օգտակար հանածոների հան­քա­վայ­րե­րի մշակում» մասնագիտությամբ:

2009 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան «Մետաղական հանքավայրերի ստորգետնյա մշակման համակարգերի ընտրումը, կա­տա­րե­լա­գոր­ծումը և նորերի ստեղծումը» թեմայով ատենախոսական աշխատանքի պաշ­տ­պա­նութ­յան կապակցությամբ` «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի մշակում» մաս­նագիտությամբ:

2013 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «Ընդերքօգտագործման տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ:

2007 թ․-ին  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի կողմից արժանացել է «Ստորգետնյա դատարկությունների ձևավորման եղանակ» անվանմամբ աշխատանքի համար «2006-2007 թթ. լավագույն գյուտ» մրցույթի առաջին մրցանակի:

2008թ․-ին Հայսատանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի կողմից շնորհվել է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ և ի գնահատումն Համալսարանում երկարամյա բեղմնավոր գործունեության ու ներդրած ավանդի համար» Վաստակագիր։

2011թ․-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի կողմից պարգևատրվել է «2010-2011 թթ. հրատարակված լավագույն դասագիրք» մրցույթին մասնակցելու Շնորհակալագրով։

2011թ․-ին պարգևատրվել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի կողմից «Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար» Պատվոգիր։

2016թ․-ին պարգևատրվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության ընդեքի բնագավառում նշանակալի ավանդի համար» Հուշամեդալով։

2018 թ․-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի կողմից շնորհվել է «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատում և մշակման պարամետրերի օպտիմալացում» անվանմամբ աշխատանքի համար ՀԱՊՀ 85-ամյակին նվիրված 2015-2018 թթ. հրատարակված լավագույն դասագիրք» համահամալսարանական մրցույթի առաջին մրցանակը:

2018 թ․-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարի կողմից պարգևատրվել է «Կրթության, գիտության ոլորտում ներդրված ավանդի համար և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ» Պատվոգրով:

2020 թ․-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից պարգևատրվել է «Ընդերքօգտագործման ոլորտի հրահանգների և մեթոդական ցուցումների մշակման գործընթացում ունեցած ավանդի և շարունակական համագործակցության պատրաստակամության համար» Շնորհակալագրով:

Ա. Հովհաննիսյանը ավելի քան 60 գիտական հոդվածների, 4 գյուտի արտոնագրերի, 2 դասագրքի և 4 ուսումնամեթոդական աշխատանքի հեղինակ է:

Ա. Հովհաննիսյանը նաև մոտ 30 գիտակիրառական բնույթի աշխատանքների հեղինակ է, որոնք վերաբերում են պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և շահագործման նախագծման աշխատանքներին: