Հասմիկ Ռոբերտի Գևորգյան

Կենսաբանության ուսուցչուհի

Հասմիկ Ռոբերտի Գևորգյանը ծնվել է ք.Երևանում, 1973թվականի ապրիլի 29-ին:                                                                     

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1979-1989թթ. սովորել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցում:

1989-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Քիմիական ֆակուլտետում և շնորհվել է քիմիկոսի որակավորում (27.06.1995թ.,դիպլոմ Ա№004561)

2006թ. ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ   շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (24.07.2006թ., վկայագիր Ա№03270)

2018թ. ՀԱՊՀ գիտական խորհրդի 05.12.2017թ. որոշման համաձայն 2018 թ. փետրվարի 7-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ քիմիա մասնագիտությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1996-2002թթ. ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող

2002-2009թթ. ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ, գիտաշխատող

2009-2013թթ.  «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ, Քիմիկ ճարտարագետ

2013-2016թթ. ՀՊՃՀ, ՔՏ և ԲՃ ֆակուլտետ Բնապահպանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն , ք.գ.թ., ասիստենտ

2015 թ.-ից առ այսօր        ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ, գիտաշխատող

2018-2019թթ. ՀԱՊՀ, ՔՏ և ԲՃ ֆակուլտետ, Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոն, ք.գ.թ., դոցենտ

2020թ.-ից առ այսօր       ՀԱՊՀ, ԼՄ և ՔՏ ինստիտուտ, Ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոն, ներկայիս  «Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոն» ք.գ.թ., դոցենտ

2021թ.- առ այսօր ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ՊՈԱԿ, գիտաշխատող

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ է 41 հրատարակված աշխատանքների, այդ թվում

22  – գիտական հոդված, որոնցից 17-ը՝  Scopus  &Web of Science /

1   – ՀՀ հեղինակային արտոնագիր

16 – Միջազգային գիտաժողովների թեզիսներ

2   – Մեթոդական ցուցումներ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2004թ. ՀՀ ԳԱԱ, անգլերեն լեզվի դասընթաց

2005թ. ՀՀ ԳԱԱ, համակարգչային դասընթացներ

2016թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Հոգեբանություն» դասընթաց:

2017թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Մանկավարժություն» դասընթաց:

2017թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Ֆիզիկա-քիմիական անալիզի մեթոդների կիրառման վերջին նվաճումները» դասընթաց:

2017թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Ձեռներեցություն» դասընթաց:

2019թ. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ – Դասախոսների վերապատրաստման ծրագիր, «Դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ, ուսումնական նյութերի ներկայացման ձևեր, հեռավար ուսուցման կազմակերպման ձևեր» դասընթաց:

2023թ. «Միջազգային Բակալավրիատ» կազմակերպություն (International Baccalaureate Organization), Դիպլոմա ծրագրի վերապատրաստում, հավաստագիր (Կենսաբ., Կատ.1) (cat. 1 Diploma Programme):